Եկեք չկարեւորենք, թե որեւէ քաղաքական ուժի ղեկավարի հանդիպել ենք, չենք հանդիպել, ինչ ենք խոսել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով նրան, որ ինքը պաշտոնապես չէր ընդունել «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանին: