Բասկերի երկրի խորհրդարանի նախկին փոխնախագահ, Իսպանիայի կոնգրեսի նախկին պատգամավոր, քաղաքական-հասարակական գործիչ Ռաֆայել Լառեինան շնորհավորել է Արցախի Հանրապետության անկախության հռչակման տարեդարձը:
Լառեինան գրառումը տեղադրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Ես միանում եմ Արցախից եկած իմ ընկերների տոնակատարությանը Եվրոպայի դարպասի մոտ այդ ժողովրդավարական օազիսի անկախության տարեդարձին»,-իսպաներեն, հայերեն և բասկերեն գրել է Լառեինան:
Արցախի Հանրապետությունը 29 տարեկան է: 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:
https://www.facebook.com/rafa.larreina/posts/10220209160792707