Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ևս երկու անձ:
Այս մասին քիչ առաջ հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: ՔԿ-ն, սակայն չի նշել, թե ինչ կասածանքով են նրանք ձերբակալվել:
Հիշեցնենք, որ այս գործով երեկ ձերբակալվել է Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Հովսեփյանը՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով: Վերջին տվյալներով՝ Արմավիրի մարզում թունավորման 20 դեպք է գրանցվել, որոնցից 9-ը՝ մահվան ելքով: Նախնական վարկածով՝ բնակիչները ձեռք են բերել առերեւույթ Հովսեփյանի կողմից տնային պայմաններում պատրաստված օղի, որի մեջ եղել է տեխնիկական մեթիլ սպիրտ: Նրա տանը հայտնաբերված 200 լիտր օղուց նմուշներ են տրամադրվել լաբարատոր փորձաքննության համար: