«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին համաձայնության է հասնում անգլիական «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության պայմանների հարցում:
Այս մասին գրում են անգլիական ԶԼՄ-ները: Կողմերը համաձայնության են եկել 5 տարվա պայմանագրի շուրջ, իսկ Մեսսիի արժեքը կկազմի 700 միլիոն եվրո: Մեսսին 3 մրցաշրջան հանդես կգա «Մանչեսթեր Սիթիում», այնուհետև երկու տարի կխաղա ամերիկյան «Նյու Յորք Սիթիում»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ցանկություն ունի հեռանալ կատալոնական ակումբից: Արգենտինացին ֆաքսով այդ մասին հայտնել է թիմին և ուզում է օգտվել պայմանագիրը միակողմանի խզելու իր հնարավորությունից: Նրա հայրը Մանչեսթեր քաղաքում էր: Կողմերի միջև բանակցություններ են ընթացել երկու տարվա պայմանագրի շուրջ: