Դեռեւս այս տարվա մարտին գիտխորհրդի նիստում համարյա միաձայն որոշվել է նոր վարձաչափերը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Գեւորգյանը՝ անդրադառնալով վարձավճարների բարձրացմանը:
«Այդ ժամանակ ասում էին՝ չե՞ք վախենում, որ դիմորդ չի լինի, ես ասում էի կլինի: Բայց մայիսի վերջին, երբ համավարակի հետեւանքով տնտեսական սահմանափակումները ամենախիստն էին, այդ ժամանակ եղավ 4060 դիմում այդ վարձերով ընդունվելու: Ընդ որում, դիմումների կեսը ամենաբարձր վարձավճարով մասնագիտությունների գծով էր:»-ընդգշեց Գևորգյանը: