Friday, 29 03 2024
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը

Կատարել է ղեկավարության հանձնարարականը. Սերգո Կարապետյանը «փուռն է տվել» նաև Տիգրան Սարգսյանին

Գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի վերաբերյալ քրեական գործը նոր չէ։ Այն մեկ տարի շարունակ ինտենսիվ քննվել է Հատուկ քննչական ծառայությունում, ապա ՀՔԾ վարույթից տեղափոխվել է Ազգային անվտանգության ծառայություն։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սերգո Կարապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը։ Սերգո Կարապետյանը, բացի Սերժ Սարգսյանին առնչվող գործից, անցնում է նաև ՊԵԿ նախկին նախագահ, մեղադրյալ Գագիկ Խաչատրյանի գործով։ Դատախազ Գևորգ Սարգսյանը լրատվամիջոցին ասել էր, որ գյուղատնտեսության նախկին նախարարը մեղադրվում է ավելի քան 800 միլիոն դրամի յուրացման համար։ Խոսքը տարիներ առաջ ազոտական պարարտանյութերի ձեռքբերման մասին է։ Բանն այն է, որ ազոտական պարարտանյութի ձեռքբերման ընթացքում թաքցրել են կառավարությունից ավելի էժան գինը, ինչի հետևանքով պետությունից որպես սուբսիդիա դուրս գրված 839 միլիոն դրամի վատնում է կազմակերպվել։ Սերգո Կարապետյանն ունի մեղադրյալի կարգավիճակ, իսկ Գագիկ Խաչատրյանն այս դրվագով մեղադրվում է յուրացումը կազմակերպելու համար։

Սերգո Կարապետյանի փաստաբանը մեզ հետ զրույցում ասաց, որ մեղադրանքն անհիմն է, Կարապետյանն այն չի ընդունում։ Կատարվածն էլ վերաբերում է 2011-2012 թվականներին։ «Գիտեք, հիմա սա ներկայացվում է որպես նոր քրեական գործ, բայց գործը նոր չէ։ Մոտ մեկ տարի ՀՔԾ-ն ինտենսիվ քննել է այս գործը, բազմաթիվ հարցաքննություններ են եղել, բայց դրանից հետո գործը տեղափոխվեց ԱԱԾ, ու դրանից հետո ոչ մի նորություն չկա։ Չգիտեմ էլ՝ ինչ փուլում է այս գործը։ Իսկ գործը վերաբերում է պարարտանյութի ձեռքբերմանը։ Առանց մրցույթի ազոտական պարարտանյութ է ձեռք բերվել։ Բայց տարբերությունն այդ պահին եղած գնից շատ բարձր չի եղել։ Եթե չեմ սխալվում՝ չնչին տարբերություն է եղել»,- ասաց Բատիկյանը։

Մեր հարցին՝ պարարտանյութ ձեռք բերած ընկերությունը փոխկապակցվա՞ծ է նախկին պաշտոնյաների հետ, Բատիկյանը պատասխանեց. «Այո, ինչ-որ պաշտոնյայի հետ փոխկապակցված է, բայց հիմա չեմ հիշում, թե ում մասին էր խոսքը։

Կրկնում եմ, գործը քննվել է մոտ մեկ տարի առաջ, շատ հանգամանքներ արդեն չեմ հիշում»։

Սերգո Կարապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանի խոսքով ազոտական պարարտանյութի գնումն իրականացվել է «Բերիություն» ՍՊԸ-ի միջոցով։ Այս ՍՊԸ-ի հետ կապված բավականին մեծ չարաշահումներ ժամանակին հայտնաբարել էր նաև Վերահսկիչ պալատը, երբ ստուգումներ էր իրականացրել կառավարության կողմից 2017 թ․մարտին մեծ շուքով ազդարարված գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրում:

Բատիկյանն ասաց, որ Սերգո Կարապետյանն իրեն մեղավոր չի ճանաչում այս գործով։ «Կոլեգիալ որոշում է եղել։ Կառավարությունում որոշում է կայացվել, գնում է իրականացվել։ Կարապետյանն էլ կատարել է ղեկավարության հանձնարարականը, ընդամենը»,- ասաց Բատիկյանը։

Հիշեցնենք, որ այդ ժամանակահատվածում ՀՀ կառավարության ղեկավարը Տիգրան Սարգսյանն էր։ Փաստացի Սերգո Կարապետյանը «փուռն է տվել» նաև իր ղեկավարին՝ նախկին վարչապետին։ Կարապետյանը անցնում է նաև Սերժ Սարգսյանի գործով։ Այստեղ էլ նախկին գյուղնախարարը մեղադրվում է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամ հափշտակելու համար։ Մամուլը գրեց, որ այս գործով Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք է տվել հենց Սերգո Կարապետյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում