ԱՄՆ-ը պատրաստ է քննարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը Բելառուսում տիրող իրավիճակի պատճառով, հաղորդում է Reuters- ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային:
Գործակալության աղբյուրի խոսքերով՝ ամերիկյան իշխանությունները կարող են քննարկել պատժամիջոցներ կիրառելու հարցը՝ Բելառուսում տեղի ունեցող իրադարձություններին Ռուսաստանի միջամտության դեպքում: