«ԴԱԻՇ» միջազգային ահաբեկչական կազմակերպության առաջնորդներից մեկը, որը նախկինում ձերբակալվել էր Թուրքիայի անվտանգության ուժերի կողմից, ահաբեկչություն էր նախապատրաստում Ստամբուլում: Այս մասին հայտարարել է երկրի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն՝ հաղորդում է Anadolu գործակալությունը:
Նրա խոսքով ՝ ԴԱԻՇ էմիրը համապատասխան հրահանգները ստացել է Սիրիայից և Իրաքից: Նա պետք է 10-12 հոգանոց խումբ ստեղծեր՝ Թուրքիայում դիվերսիոն և ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:
Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ձերբակալված Մահմութ Օզդենը նա է, ով պատվիրել է կազմակերպության մեկ այլ ձերբակալված աջակիցի՝ Ստամբուլում խոշոր ահաբեկչություն իրականացնել: