Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

Արցախում ռուսաց լեզվի դասաժամերի ավելացումը պետք է միայն ողջունել, պետք է խորացնել նաև անգլերենի ուսուցանումը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է արցախցի իրավապաշտպան, «Հելսինկյան 92» նախաձեռնության արցախյան կոմիտեի համակարգող, փիլիսոփայական գիտությունների  դոկտոր Կարեն Օհանջանյանը։

– Պարոն Օհանջանյան, Արցախի նախագահի խոսնակը գրել է, որ նոր օրենսդրական նախաձեռնությամբ Արցախում կավելացվի ռուսերենով հաղորդումների սահմանված եթերաժամանակը։ Բացի այդ՝ որոշում կա դպրոցներում ու բուհերում ավելացնել ռուսաց լեզվի դասավանդման ժամաքանակը։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է ռուսերենին այսպիսի մեծ նախապատվություն տրվում։

Շատ կարևոր է, որ Արցախի քաղաքացիները, որոնց մեծամասնությունը ժամանակին ուսանել է ռուսական դպրոցներում, և որոնց համար ռուսաց լեզուն հարազատ է, հնարավորություն ունենան այդ լեզվով հետևելու հանրային հեռարձակմանը։ Ինչ վերաբերում է դպրոցներին, ապա, իմ կարծիքով, շատ կարևոր է, որ բացի հայերենից՝ դասընթացներ անցկացվեն նաև օտար լեզուներով, այդ թվում՝ ռուսերենով ու անգլերենով, որը հնարավորություն կտա Արցախի քաղաքացիներին ինտեգրվելու համընդհանուր գլոբալ հարթության մեջ, որտեղ շփումները տեղի են ունենում հիմնականում 7 միջազգայնորեն ճանաչված լեզուներով, և որտեղ ռուսաց լեզուն ունի իր հատուկ տեղը՝ որպես մեծ ինտելեկտուալների լեզու, որոնք մեծագույն ավանդ են ունեցել համաշխարհային պատմության, մշակույթի, գրականության մեջ։

Այնպես որ, ես մեծամասամբ պաշտպանում եմ Արցախի նախագահի որոշումը՝ մեծացնել քաղաքացիների գիտելիքները ռուսաց լեզվի ոլորտում։ Իմ կողմից  ավելացնեմ, որ ճիշտ կլիներ սրա հետ զուգահեռ ընդլայնել նաև այլ լեզուներ ուսուցանելու հնարավորությունը և, մասնավորապես, անգլերենի։

– Հայտնի է, որ առանց այն էլ Արցախում պրոռուսական տրամադրություններ ունեցող մարդիկ շատ են, սա էլ ավելի չի՞ մեծացնում Ռուսաստանի ազդեցությունը Արցախի վրա։

– Ես չեմ կարծում, որ սա թույլ կտա Ռուսաստանին  ազդեցություն ունենալ երկրի հասարակական կարծիքի ձևավորման վրա՝ հատկապես  ժամանակակից միջազգային մարտահրավերների լույսի ներքո, երբ Ռուսաստանը ձգտում է իր ազդեցությունն ամրապնդել ամբողջ աշխարհում։ Այս որոշումն առաջին հերթին ունի հումանիտար նշանակություն և Ռուսաստանին չի տալիս կանաչ լույս մեր ժողովրդի մտածողության վրա ազդեցություն ունենալու համար։ Մենք՝ հայերս, ապրում ենք մեր հայրենիքի հոգսերով, և որպեսզի այն ավելի լավ պաշտպանենք, անհրաժեշտ է, որ մեր ժողովուրդը ճանաչի այլ ժողովուրդների մշակույթն ու լեզուն։

– Հայաստանում, օրինակ, օրենք ընդունվեց, որի համաձայն՝ հանրային մուլտիպլեքսում միայն հայերենով են հաղորդումներ հեռարձակվելու, իսկ օտար լեզուներով հաղորդումները՝ թարգմանությամբ։ Ինչո՞ւ նույնը չանել նաև Արցախում։

Այսօրվա դրությամբ Արցախում հասարակության զգալի մասը ռուսախոս է, և մենք իրավունք չունենք սահմանափակելու ինֆորմացիա ստանալու իրենց իրավունքը։ Նրանցից շատերի համար ռուսաց լեզուն ամենահասանելին ու հասկանալին է։ Ցանկացած պետություն պարտավոր է ապահովել իր քաղաքացիների էլեմենտար իրավունքները, որոնց շարքում ինֆորմացիային հասանելիությունը ունի առաջնային դերակատարություն։ Օրինակ՝ ես ինքս ռուսախոս եմ, հայտնի գրող ու պոետ եմ Հայաստանում, բայց գրում եմ ռուսերեն ու դրանից ես չեմ դադարում լինել հայ ու պաշտպանել իմ հայ ժողովրդի հետաքրքրությունները։ Մի մոռացեք, որ Վիլյամ Սարոյանը չէր գրում և լավ չէր տիրապետում հայերենին, գրում էր անգլերեն, բայց  դրա պատճառով չէր դադարում լինել մեծագույն հայ գրող։ Ուստի նախագահի  նման որոշումը պետք է միայն ողջունել, և հաջորդ քայլը պետք է լինի անգլերենի խորացված ուսուցանումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում