Thursday, 18 04 2024
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել

Փաշինյանի կողքին կան այնպիսի մարդիկ, որ կդավաճանեն իրեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գործարար Սիլվա Համբարձումյանը։

– Տիկին Համբարձումյան, դուք անցնում եք մի շարք քրեական գործերով, այդ գործերը ո՞ր փուլում են: Ընդհանրապես, դատական համակարգում վերջին 2 տարում փոփոխություն նկատո՞ւմ եք:

– Դատական համակարգում ընդհանրապես փոփոխություն չկա: Արդարադատության նախարարին ես 2-րդ, 3-րդ անգամ եմ գրում և ներկայացնում եմ կոնկրետ դատավորների ապօրինի վճիռները: Այս անգամ նաև վարչապետին եմ ուղարկել նամակ դատական համակարգի վերաբերյալ և նույն դատավորների վերաբերյալ, որոնց մասին նախարարին մայիսից սկսած գրում եմ: Բայց արդարադատության նախարարն ասում էր, որ պետք է դատական երեք ատյաններով գործն անցնի, նոր իրենք զբաղվեն: Այսինքն՝ եթե դատական երեք ատյաններով անցնում են ապօրինի վճիռներ, մենք ինչո՞վ ենք մեղավոր, որ կունենանք արդեն խնդիրներ Հարկադիրի և այլ մարմինների հետ: Ես կարծում եմ, որ դատական համակարգում էլ պետք է փոփոխություն լինի, որ ոչ թե երեք ատյան անցնելուց հետո, այլ հենց առաջին ատյանի դատարանն ապօրինի վճիռ կայացնի, և մենք բողոքենք, արդեն միջոցներ ձեռնարկեն նման դատավորներին պատժելու կամ դատական համակարգից հեռացնելու համար: Եթե այսպես շարունակվի և դատական համակարգում փոփոխություններ չանեն, շատ մարդիկ անօրինական վճիռների զոհ են դառնալու:

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ, ըստ էության, դատական համակարգում փոփոխությունները գոհացուցիչ չեն, հատկապես այն մարդկանց համար, որոնք տարբեր գործերով շփվում են այդ համակարգի հետ:

– Այո՛, չեն գոհացնում, որովհետև դատական համակարգում ընդհանրապես որևէ փոփոխություն չկա: Ես կարծում եմ, որ Բարձրագույն դատական խորհուրդն էլ ավելորդ մի բան է, որովհետև ոչ մի դատավորի էլ չեն պատժում: Չգիտեմ, թե ում գործը պետք է լինի, որ մի դատավոր նկատողություն ստանա կամ չստանա: Դատավորները շարունակում են ապօրինի վճիռներ կայացնել՝ կաշառքներ վերցնելով:

– Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասով ոչ մի նորություն չկա՞:

– Սուրիկ Խաչատրյանի մասով դատախազությանն արդեն մեկ տարի առաջ դիմել եմ, ոչ մի շարժ չկա: Ես չգիտեմ, թե դատախազը ոնց է մտածում, ինչ է անում: Դատախազությունում էլ գործերը շատ դանդաղ են ընթանում, կամ չեն ուզում անել: Գուցե դիմումն ընկել է մի դատախազի ձեռքը, որը Սուրիկ Խաչատրյանի ընկերն է: Ես կարծում եմ՝ դատախազներն էլ են աշխատում հնի ու նորի արանքում, դրա համար ոչ մի գործ իր ավարտին չի հասնում:
Իսկ Արամ Հարությունյանի մասով գործը դեռ դատարան չի հասել, բայց Արաքս Դիլանյանի, Վիկտոր Մարտիրոսյանի գործերը դատարանում են: Դատավորը փոխվեց, նոր դատավոր է նշանակվել, և ինձ դեռ չեն կանչել նոր դատավորի մոտ իմ ցուցմունքը պնդելու համար:

– Վերջին օրերին ուժեղացել է պայքարը «օրենքով գողերի», քրեական հեղինակությունների դեմ, նրանց բերման են ենթարկում, մեղադրանքներ են առաջադրում և այլն: Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը:

– Հիշո՞ւմ եք 1990-ականներին, երբ ՆԳ նախարարը Վանո Սիրադեղյանն էր, «օրենքով գողերը» կամ բռնվեցին, կամ Հայաստանից փախան: Ես գիտեմ, որ սովորաբար «օրենքով գողերը» կառավարում են նախագահներին, բայց դա այս պահին մեր հանրապետությանը չի վերաբերում, քանի որ մեր երկրի ղեկավարը նման շրջապատ չունի: Այդ շրջապատը նախկիններինն էր: Ես կարծում եմ, որ «օրենքով գողերը» պետք է հարմարվեն այսօրվա Հայաստանի իրողություններին, և իրենց վրայից դուրս գա «օրենքով գող» մակդիրը:

– Կարծում եք, որ պետք է բոլոր «օրենքով գողերին» բերման ենթարկել ու պատժե՞լ: Դուք նման բան պատկերացնո՞ւմ եք:

– Ոչ, չեմ պատկերացնում, բայց իմացեք, որ եթե որևէ բան չանեն այս պահին, իրենց չեն կպնի: Ուրեմն էլի իրենց գողական անունը մի տեղ օգտագործել են: Ես գիտեմ «օրենքով գողեր», որ, ասենք, ընդհանրապես ձայնը չի լսվում: Իսկ որ բոլորին բռնում, բաց են թողնում, կամ Մանվել Գրիգորյանի համար ասում էին՝ մեռնում է, հիմա տանն ուտում, խմում, քեֆ են անում, դա կարելի՞ է: Ես, իհարկե, պաշտում եմ բժիշկներին, որովհետև մեր կյանքի համար իրենք են միշտ պայքարում, որոնց պետք է շնորհակալություն հայտնել, բայց բժիշկներ էլ կան, որ իրենց միայն իրենց գրպանի փողն է հետաքրքիր, որ կարող են ասել՝ Մանվել Գրիգորյանը մեռնում է, բայց իրականում չի մեռնում: Ամեն ինչ անում են, որ նա էլ դուրս գնա Հայաստանից և չվերադառնա, ինչպես մյուսները:

– Գագիկ Ծառուկյանն օրեր առաջ հայտարարեց, որ դժգոհություններ կան, և իրենք մեծ հանրահավաք են անելու: Ինչպե՞ս եք գնահատում նման հայտարարությունները:

– Հանրահավաքներ կարող են անել, բայց ժողովուրդը կգնա, թե չի գնա, դա այլ հարց է: Ես կարծում եմ, որ մեր ուժային համակարգը դանդաղ է աշխատում, և եթե միջոցներ չձեռնարկվեն, արագ փոփոխություններ չանեն դատական համակարգում, հետո ուշ կարող է լինել: Պատմությունից եկել է, որ հայերն են միշտ իրար դավաճանում: Կարող է շրջադարձը կատարվի, որովհետև մոտիկ մարդիկ են հիմնականում դավաճանում, և ես չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանի կողքին չկան այնպիսի մարդիկ, որ վաղը կդավաճանեն իրեն: Լիքը այդպիսի մարդիկ կան իր կողքը: Հեղափոխությունն ամբողջ ժողովրդինն է և չեմ կարծում, որ մի քանի թափթփուկներ, որոնք կփորձեն դավաճանել վարչապետին, կկարողանան հեղաշրջում անել, որովհետև մենք բոլորս պատրաստ ենք նորից հրապարակում հավաքվել և պնդել մեր ցանկությունը:

– Ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը ուժի մեջ է մտել:

– Շատ ուրախ եմ, որ այդ օրենքն ուժի մեջ մտավ: Ինձ ասացին, որ սեպտեմբերի 1-ից թիմը լիարժեքորեն պետք է անցի իր բուն աշխատանքին: Իմ գործն է 100 տոկոսով ապացուցված և կարծում եմ՝ առաջին գործը դա կանի դատախազի առաջին տեղակալն իր թիմով: Դա կլինի Արամ Հարությունյանի գույքի բռնագանձման հայցը: Այս առումով ես ունեմ սպասելիքներ: Ինձ թվում է, որ, որպես փաստ, 100 տոկոս ապացուցված է, երևի ամբողջ հանրապետությունում իմ գործն է, որ պատրաստ է, որ մտնեն դատարան՝ բռնագանձում տարածելու:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում