Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ նացիստական Գերմանիան և Խորհրդային Միությունը պատասխանատու են Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկման համար՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա նշել է, որ այն սանձազերծվել է երկու տոտալիտար, կործանարար, բարբարոսական և հանցավոր ռեժիմների կողմից:
Այս մասին Մորավեցկին հայտարարել է Wielun-ում ելույթի ժամանակ՝ Լեհաստանի վրա նացիստական Գերմանիայի հարձակման 81-ամյակի կապակցությամբ: