Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Եթե ռուսները գլուխը պատովը տան. Ուր տարավ նատուրալիզացիան Ադրբեջանին, և ուր ենք գնում մենք…

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը օտարերկրացի, այսպես կոչված՝ նատուրալիզացված ֆուտբոլիստներով համալրելը բուռն արձագանք է ստացել երկրպագուների շրջանում։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՖՖ-ն հայտարարել էր «Գանձասար-Կապանի» կոլումբացի հենակետային կիսապաշտպան Վբեյմար Անգուլոյին հայկական ֆուտբոլային քաղաքացիություն շնորհելու մասին։ Այս տարվա հունիսին էլ ՀՖՖ-ն Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավունք էր տվել Գյումրիի «Շիրակի» նիգերիացի հենակետային կիսապաշտպան Սոլոմոն Իմե Ուդոյին։

Ինչպես Անգուլոն, այնպես էլ Ուդոն Հայաստանում հանդես են գալիս 2015 թվականից և ունեն Հայաստանի ազգային հավաքականում խաղալու իրավական բոլոր հիմքերը: Ֆուտբոլասերների ճնշող մեծամասնությունը դեմ է մեր ազգային թիմում օտարերկրացի ֆուտբոլիստների հայտնվելուն՝ պնդելով, որ այս երևույթը կարող է կործանարար հետևանքներ ունենալ։ Մասնավորապես, հայկական ակումբները լեգեոներներով ողողելու նեգատիվ պրոցեսը շղթայական ազդեցություն է թողնում ՀՀ գլխավոր թիմի վրա։ Շատերն այն կարծիքին են, որ մի քանի տարի անց Հայաստանի ազգային հավաքականի կորիզը կկազմեն օտարերկրացիները, իսկ հայ ֆուտբոլիստները վերջնականապես կհայտնվեն խաղից դուրս վիճակում։

Սպասվածի համաձայն՝ ՀՖՖ-ին մոտ կանգնած մարդիկ, հավաքականը նատուրալիզացնելու երևույթը միանգամայն նորմալ գնահատելով, որպես հակափաստարկ բերում են Ֆրանսիայի, Հոլանդիայի, Գերմանիայի, նույնիսկ Ռուսաստանի հավաքականների օրինակը։ Նույն Ֆրանսիայում տարիներ շարունակ խաղացել և խաղում են բազմաթիվ արտասահմանցիներ։ Այո, Ֆրանսիայի հավաքականում են խաղացել նաև մեր հայրենակիցներ Յուրի Ջորկաեֆը և Ալեն Պողոսյանը։ Նրանք, սակայն, որևէ կապ չեն ունեցել հայկական ֆուտբոլի հետ և ֆրանսիական ֆուտբոլի սաներ են։ Որպես թարմ օրինակ ներկայացվում է նաև Ռուսաստանի հավաքականի նատուրալիզացված ֆուտբոլիստներին՝ ի դեմս բրազիլացի դարպասապահ Գիլյերմեի և պաշտպան Մարիո Ֆերնանդեսի։

Դե բնական է, մեր երկրում քիչ չեն մարդիկ, որոնց համար եղբայրական Ռուսաստանի յուրաքանչյուր որոշում ընկալվում է որպես աքսիոմա։ Ոմանք, հետևելով Ռուսաստանի հավաքականի ելույթներին, այդ երկրի ֆուտբոլիստներին համարում են յուրայիններ։ Երբ Ռուսաստանի հավաքականը հաջողության է հասնում, ասում են՝ մերոնք հաղթեցին, մերոնք գոլ խփեցին։ Կարճ ասած՝ եթե ռուսները իրենց հավաքականում ընդգրկում են օտարերկրացիների, միանգամայն նորմալ է, և մենք նույնպես կարող ենք հետևել նրանց օրինակին։ Եթե մի օր էլ ռուսները գլուխները պատովը տան, մեզ մոտ, այնուամենայնիվ, կգտնվեն մարդիկ, ովքեր կասեն, դե եթե ռուսներն էլ են տվել, ուրեմն նորմալ է։

Հավաքականում սկսված նատուրալիզացիայի պրոցեսը նորմալ համարողները, չգիտես ինչու, չեն նշում օտարերկրացիներով ազգային հավաքականը համալրելու նեգատիվ օրինակները։ Հեռու չգնանք. Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան տարիներ շարունակ ակտիվ կերպով նատուրալիզացնում է ներքին առաջնությունում ելույթ ունեցող արտասահմանցի խաղացողներին։ Ընդ որում, ադրբեջանական թիմերում հանդես եկող լեգեոներները ընդհանուր առմամբ մի գլուխ ավելի բարձր են Հայաստանում ելույթ ունեցող լեգեոներներից։

Եվ ի՞նչ արդյունքի են հասել ադրբեջանցիները։ Այս երկրի հավաքականը տասնամյակներ շարունակ տապալվել և տապալվում է ընտրական մրցաշարերում և հիմա կանգնած է կրախի առաջ։ Ֆուտբոլի զարգացման համակարգ ձևավորելու փոխարեն՝ Ադրբեջանի ֆուտբոլային գերատեսչությունը հակված էր կարճ ժամանակում արդյունքի հասնելու քաղաքականությանը։ Բայց արի ու տես, որ ազգային թիմ բերված բրազիլացի Ռիչարդ Ալմեյդան, իսպանացի Էդին Սիլվեստրեն, ուկրաինացի Անտոն Կրիվոստյուկը, ռուս Մաքսիմ Մեդվեդևը և օտարերկրացի այլ ֆուտբոլիստներ ըստ էության որևէ օգուտ չտվեցին Ադրբեջանի ազգային թիմին։ Մասնավորապես, ապականված ֆուտբոլային դաշտում նույն Ալմեյդան, որը փայլում է, Ադրբեջանի առաջնությունում ոչինչ չկարողացավ անել։ Համեմատության կարգով նշենք նաև, որ եթե Ալմեյդայի տրանսֆերային արժեքը 1,2 միլիոն եվրո է, Ուդոյի և Անգուլոյի տրանսֆերային արժեքները միասին վերցրած՝ 400 հազար եվրո։

Ինչևէ. հարևան երկրի մեկ այլ հավաքական՝ Վրաստանը, երբեք հույսը չի դրել օտարերկրացիների վրա։ Տարիներ շարունակ վրացիները պատրաստել են բարձրակարգ ֆուտբոլիստներ և նրանց, այսպես ասած, ուղարկել ուժեղ ակումբներ։ Եվ որտեղ է այսօր Վրաստանի հավաքականը։ Բացառապես վրացի ֆուտբոլիստներով համալրված ազգային թիմը Ազգերի լիգայի խաղարկության փլեյ-օֆում է և ունի բոլոր հնարավորությունները Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հայտնվելու։

Սեպտեմբերի 5-ին Հայաստանի ազգային հավաքականը պայքարը կսկսի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկությունում։ Մեր ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, սպասվածի համաձայն, թե՛ Ուդոյին և թե՛ Անգուլոյին հրավիրել է նախապատրաստական հավաքի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում