Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Մեզ միասին դժվար ճանապարհ է սպասվում․ ԿԳՄՍ նախարարի շնորհավորանքը Գիտելիքի օրվա առթիվ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է.

Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ, հարգարժա՛ն ուսուցիչներ և դասախոսներ, կրթական ոլորտի պատասխանատուներ, ծնողներ,

Շնորհավորում եմ բոլորիս Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ։

Հեշտ չտրվեց մեզ անցած ուսումնական տարին. անսպասելի մարտահրավերները, պայմանավորված կորոնավիրուսի համաճարակով, առաջ բերեցին նոր խնդիրներ՝ դրանց նոր ու հրատապ լուծումներ գտնելու հրամայականով։ Թերևս սա է պատճառը, որ այսօր դպրոցների բակերում երեխաների աղմուկն ու աշխուժությունը չկան, սակայն համավարակը մեզ չի կարող զրկել կրթության իրավունքն ապահովելու հաստատակամությունից, և մեր աշակերտները խորհրդանշական «Սեպտեմբերի 1-ը» դիմավորելու են 14 օրից։

Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել բոլորիդ, հատկապես՝ ուսուցիչներին։

Սիրելի՛ մանկավարժներ, նվիրյալ մարդիկ, որ անցած կես տարում ուժ ու եռանդ գտաք արտակարգ պայմաններում աշխատելու և ուսումնական տարին հաջող ամփոփելու համար։ Մեզ միասին դժվար ճանապարհ է սպասվում. պետք է կարողանանք ապահովել ուսումնական գործընթացի շարունակականությունը, պարտաճանաչ անցկացնել դասերը, արագ կողմնորոշվել փոփոխությունների պայմաններում։ Մաղթում եմ, որ նոր ուսումնական տարին լինի հաղթանակի և բնականոն գործունեությանը վերադառնալու հաջող մեկնարկ։

Սիրելի՛ աշակերտներ, դուք եք մեր դաշնակիցն ու հենարանը։ Հորդորում եմ որդեգրել պատասխանատու կեցվածք, կատարել սանիտարահիգիենիկ բոլոր պահանջները, ձեր վարքով և պատրաստակամությամբ օգնել թե՛ ուսուցիչներին, թե՛ ձեր ընտանիքների ավագ անդամներին՝ օր առաջ հաղթահարելու մեր պետությանը պատուհասած այս մարտահրավերը, հաղթելու այս կռվում։ Ի վերջո, կրթության
նպատակը մեկն է՝ ձևավորել բանիմաց և օրինապահ քաղաքացի, հայրենասեր և ստեղծարար անհատ։

Կոչ եմ անում ձեզ այս օրերին հոգ տանել ոչ միայն ձեր, այլ նաև դասընկերների և ուսուցիչների նկատմամբ, կրկնապատկել ջանքերը դժվարությունների հաղթահարման, խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ՝ հանուն Հայաստանի վաղվա օրվա, հանուն յուրաքանչյուրիս բարօրության ու անվտանգ կյանքի։

Կրկին շնորհավորում եմ, թող գիտելիքի լույսն ու ուժը բոլորիս ուղեկից լինի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում