Friday, 29 03 2024
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին

Պուտինն ու Քոչարյանը Ծառուկյանին «հիշեցրին» կալանքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ միայն հեռագրով է շնորհավորել Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը, այլ նաև հեռախոսազրույցով, այդպիսով գործնականում ընդգծելով, որ ակտը արարողակարգի տիրույթում չէ, այլ գործնական քաղաքականության: Որքան էլ համարվի, որ շփումը պայմանավորված է անձնական ջերմ հարաբերությամբ, այդուհանդերձ ակնհայտ է, որ թե՛ Վլադիմիր Պուտինն է ներկայումս, բնականաբար, քաղաքական կարգավիճակի կրող, թե՛ Ռոբերտ Քոչարյանն է խոսում իր քաղաքական ծրագրերի և հավակնությունների մասին: Այդպիսով, ակնառու է, որ կոնտակտը քաղաքական է: Այդ ֆոնին հետաքրքիր հայտարարություն է արել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Գեղարքունիքի իր կուսակիցների հետ հանդիպմանը անդրադառնալով իր ձերբակալման թեմային և ասելով, թե իր ձերբակալումով ոչ մի խնդիր չի լուծվի: Ծառուկյանն, անշուշտ, նկատի ունի սոցիալական, տնտեսական և այլ բնույթի խնդիրները, որոնց մասին խոսել է և քննադատել ընթացիկ վիճակը, սակայն համատեքստում կալանքի խնդրին անդրադարձը, անշուշտ, թելադրված կամ ազդված է քաղաքական իրողություններով:

Մասնավորապես, Գագիկ Ծառուկյանը դեռևս ամիսներ առաջ հայտարարեց, որ Հայաստանում տեսնում է հակառուսականության ալիք և, որպես Հայաստանի երկրորդ քաղաքական ուժի, հզոր քաղաքական ուժի ղեկավար ինքն անելու է ամեն ինչ այդ ալիքի դեմ պայքարի և ալիքը չեզոքացնելու համար: Մի կողմ թողնենք, կա՞ այդպիսի ալիք, թե դա մտացածին է, քարոզչական տեխնոլոգիա է, թե՞ քաղաքական հաշվարկ: Էականը Ծառուկյանի հայտն է, լինել Հայաստանում «հակառուսականության» դեմ պայքարի առաջին ջութակ: Բայց Ռոբերտ Քոչարյանի հանդեպ Պուտինի վերաբերմունքն ու անձնականի շղարշի ներքո քաղաքական կոնտակտները վկայում են այլ հաշվարկի մասին: Մասնավորապես այն, որ Ռուսաստանը, կարծես թե, այդքան էլ հակված չէ Գագիկ Ծառուկյանին տեսնել այդ կարգավիճակում: Մոսկվան, իհարկե, դեմ չէ Հայաստանում «հակառուսականության ալիքի» վերաբերյալ ինֆորմացիոն տեղումներին և այդ «ալիքի» առկայության մտայնության գեներացմանը, բայց բոլորովին այլ քաղաքական դերակատարի՝ Ռոբերտ Քոչարյանի համար: Այդ ֆոնին է, որ Գագիկ Ծառուկյանը, որի կալանքի հարցը դատարանում է, Նիկոլ Փաշինյանին հիշեցնում է, որ իր կալանավորումով չի փոխվի ոչինչ, և չի լուծվի որևէ հարց:

Ասել կուզի, Գագիկ Ծառուկյանը Փաշինյանին ակնարկում է, որ ինքը չէ նրա գլխավոր խնդիրը, այլ նա, ում շնորհավորում է Պուտինն ու ով ունենում է նրա հետ հեռախոսային զրույց: Կլսի՞ Նիկոլ Փաշինյանը Ծառուկյանին, որն արձակուրդում է և Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը մեկնարկած արձակուրդը սկսել է Մանթաշաբերդից՝ Աշոտ Երկաթի ամրոցից: Պարունակո՞ւմ է դա որևէ խորհուրդ, թե՞ Փաշինյանի մեկնարկը լիովին ապաքաղաքական է, այստեղ բարդ է գալ միարժեք և հաստատուն եզրակացության: Բայց խորհրդանշականությունն, անշուշտ, խոսուն է՝ Պուտին-Քոչարյանի «տոնական» հեռախոսազրույցի ֆոնին Նիկոլ Փաշինյանի արձակուրդային «լայվը» Մանթաշաբերդի բարձրությունից:

Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկում է ներքևում համատեղ խաղ: Կհամաձայնի՞ դրան Փաշինյանը, թե՞ նրա համար առավել հարմար է խաղալ Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ ավելի մեծ է հաջողության շանսը: Իհարկե, այնպես չէ, որ Ծառուկյանի հետ խաղի դեպքում Փաշինյանի համար նրան հաղթելու շանսը մեծ չէ: Բայց, եթե նրա համար հարմար մրցակից է Ռոբերտ Քոչարյանը, ապա Փաշինյանը, թերևս, չի խուսանավի նրա հետ ուղիղ դիմակայությունից կամ մրցակցությունից՝ թեկուզ Քոչարյանին Ռուսաստանի նախագահի թիկունքային աջակցությամբ: Վերջին հաշվով, Գագիկ Ծառուկյանի վրա ծախսված էներգիան կարող է լինել ուժերի ավելորդ վատնում, որովհետև Փաշինյանին, միևնույն է, երևի թե հարկ է լինելու դեմ առ դեմ մրցել նաև Ռոբերտ Քոչարյանի հետ:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում