Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Գիտելիքն ամենամեծ կապիտալն է բոլոր ժամանակներում․ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի շնորհավորական ուղերձը

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել գիտելիքի օրվա առթիվ․

«Սիրելի ուսանողներ, դպրոցականներ, մանկավարժներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ, շնորհավորում եմ բոլորիդ սեպտեմբերի մեկի՝ գիտելիքի օրվա առթիվ: Անշուշտ, նոր ուսումնական տարվա մեկնարկը սպասված է և ավելի քան պարտավորեցնող յուրաքանչյուրիս համար: Ուսումնական տարին մեկնարկում է նոր մարտահրավերներով, որոնք, վստահ եմ, հաղթահարելու ենք միասին` համատեղ աշխատանքի շնորհիվ:

Օրը խորհրդանշական է, հետևաբար ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել գիտելիքի կարևորությունը, որը, իմ խորին համոզմամբ, ամենամեծ կապիտալն է բոլոր ժամանակներում: Կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված փոփոխություններ կատարվեցին նաև կրթական համակարգում: 2020-21 ուսումնական տարին մեկնարկում է այլ ձևաչափով, որն իր մեջ ներառում է հեռավար ուսուցումը: Բուհի պրոֆեսորադասախոսական կազմը պատրաստ է ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը: Չնայած ստեղծված իրավիճակին՝ մենք ջանք ու եռանդ չենք խնայելու ԵՊԲՀ-ում ուսուցումն անխոչընդոտ և բարձր մակարդակով իրականացնելու համար:

Ցանկացած ոլորտ, իսկ բժշկագիտությունն առավել ևս, հնարավոր չէ պատկերացնել առանց ոլորտի ներկայացուցիչների մասնագիտական խորը գիտելիքների, շարունակական զարգացման: Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ է ամեն մի սովորողի, դասախոսի ամենօրյա աշխատանքը, նվիրումը և բարձր պատասխանատվությունը, որը կարող է նպաստել և արագացնել սահմանված ուղենիշերին հասնելու, արդիական չափանիշներին համահունչ կրթություն ստանալու գործընթացին:

Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել այն ապագա բժիշկներին, որոնք այս օրերին առաջին անգամ են մուտք գործում 100-ամյա պատմություն ունեցող բժշկական հաստատություն՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան: Հերացիական լինելը պատվաբեր կոչում է, որը պետք է կրեք բարձր պատասխանատվությամբ և սիրով: Կյանքում և բժշկագիտության մեջ եղեք նախաձեռնող և պատասխանատու: Մաղթում եմ նորանոր հաջողություններ և նպատակների իրականացում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում