Friday, 19 04 2024
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է գիտելիքի օրվա կապակցությամբ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորել է գիտելիքի օրվա կապակցությամբ․

Կրթության ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ

Ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Այս տարի այն առանձնահատուկ է նաև նրանով, որ երկարատև հարկադիր պարապուրդի մատնված կրթօջախներում վերստին կղողանջի դպրոցական զանգը: Անցած մի քանի ամիսներին առիթ ունեցանք համոզվելու, որ սերունդների կրթության և դաստիարակության գործում անչափ կարևոր է կենդանի շփումը: Նաև դրանով պայմանավորված՝ կայացվեց դպրոցներում և բուհերում դասապրոցեսը վերսկսելու համարձակ որոշումը:

Դա մեզ հաջողվել է ծանր ու դժվարին աշխատանքի արդյունքում, սակայն պետք է նշեմ, որ ռիսկի աստիճանը շարունակում է բարձր մնալ, և խնդրանքս է հետևողականորեն պահպանել սահմանված բոլոր կանոնները:

Ուսումնական տարին նշանավորվում է նաև մեկ այլ կարևոր ձեռքբերմամբ: Կյանքի ենք կոչում իմ ղեկավարած քաղաքական դաշինքի առաջ քաշած նախընտրական ծրագրի՝ բուհական կրթությունն անվճար դարձնելու հիմնադրույթը:

Սրանով մենք հետապնդում ենք ոչ միայն սոցիալական խնդիր լուծելու նպատակ, այլև տալիս ենք մեկնարկը որակյալ կրթություն ապահովելու և ապագա լավագույն մասնագետներին վերհանելու պետական նոր քաղաքականության:

Զարգացող Արցախի հիմնասյունը վաղվա մրցունակ և գիտելիքահեն սերունդն է, որն այսօր ձևավորման ճանապարհին է՝ դպրոցում և բուհում: Ուրեմն՝ կոչս որպես հորդո՛ր ընդունեք. բարեկեցիկ ապագա կերտելու մեր համընդհանուր ջանքերը պետք է յուրաքանչյուրիս անհատական ներդրումի հավաքականությունը դառնան: Բարի ՜ ընթացք և նոր ձեռքբերումներ նոր ուսումնականում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում