Չինական Transsion արտադրողի Techo սմարթֆոններում վտանգավոր ծրագիր է հայտնաբերվել, գրում է Buzzfeed News պարբերականը: Այս սարքերի շատ օգտատերերի հաշիվներից վճարովի բաժանորդագրությունների համար գումարներ են գանձվել, որոնց նրանք իրականում չեն բաժանորդագրվել։
Վտանգավոր ծրագրերի հետազոտման Secure-D գործակալությունը պարզել է, որ բոլոր Techo սմարթֆոնների մեջ ներկառուցված են xHelper և Triada վիրուսային ծրագրերը, որոնք գաղտնի հավելվածներ են ներբեռնում և օգտատիրոջը, առանց նրա գիտության, վճարովի հավելվածների են բաժանորդագրում։
Նշվում է, որ Transsion-ը գնորդին գրավում է բյուջետային գնով, որը բավական ցածր է Xiaomi-ի կամ Samsung-ի համեմատությամբ։
Մեծ պահանջարկի պատճառով ընկերությունը Apple-ից, Samsung-ից և Huawei-ից հետո սմարթֆոնների արտադրողների համաշխարհային վարկանիշում չորրորդ տեղում է:
Վտանգավոր այս ծրագիրը հայտնաբերվել է նաև TCL Communication չինական ընկերության Alcatel հեռախոսներում: