Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետն ասել է՝ Վահագն Աբգարյանին խցից ուղեկցեն այլ սենյակ՝ կազմել տալով կեղծ փաստաթուղթ. ՀՔԾ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետը ձերբակալվել է կալանավոր Վահագն Աբգարյանին մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում:

Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը՝ հավելելով, որ նախկին պետ Ս. Մ.-ն կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների կատարման մեջ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը եւ պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը):

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, խոսքը ՔԿՀ պետ Սամվել Մկրտչյանի մասին է, որը պաշտոնավարել է 2019-2020 թթ ընթացքում:

ՀՔԾ հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. Կալանավորված անձ Վահագն Աբգարյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Ս. Մ.-ն: Վերջինս կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված այն արարքների կատարման մեջ, որ, 25.07.2019 թվականից մինչև 03.03.2020 թվականը զբաղեցնելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և ՔԿՀ աշխատակիցներին դրդել պաշտոնեական կեղծիք կատարելուն:

Մասնավորապես՝ քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2020 թվականի փետրվարի 24-ին Ս. Մ.-ն «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի՝ տվյալ օրվա հերթափոխային ծառայությունում ընդգրկված, հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ Հ. Ա.-ին հանձնարարել է Վահագն Աբգարյանին վերջինիս խցից ուղեկցել նույն ՔԿՀ-ի մեկ այլ մասնաշենքում գտնվող ընդունելությունների համար նախատեսված սենյակ՝ հիմնարկի դատապարտյալների հետ զրուցելու համար: Վահագն Աբգարյանին հիմնարկի պետի մոտ ուղեկցելու պատրվակով Վ. Աբգարյանը դուրս է բերվել իր խցից, Հ. Ա.-ի կողմից ուղեկցվել է հիմնարկի՝ ընդունելությունների համար նախատեսված սենյակ, որտեղ այդ պահին նրան արդեն իսկ սպասող դատապարտյալները վիճաբանել են նրա հետ և հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածք:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև, որ Վահագն Աբգարյանի կողմից մարմնական վնասվածք ստանալու իրական դեպքը թաքցնելու խմբային շահերից ելնելով՝ ՔԿՀ պետ Ս. Մ.-ն Հ. Ա.-ին և հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Զ. Պ.-ին դրդել է կատարել պաշտոնեական կեղծիք, այն է՝ հանձնարարել է կազմել իրեն հասցեագրված զեկուցագիր առ այն, թե իբր Վահագն Աբգարյանն իր խցի սանհանգույցից դուրս գալուց հետո սայթաքել և վայր է ընկել, ինչի հետևանքով էլ ստացել է մարմնական վնասվածք: Արդյունքում Զ. Պ.-ն Հ. Ա.-ի օժանդակությամբ կազմել է իրականությանը չհամապատասխանող՝ վերը նշված բովանդակությամբ կեղծ զեկուցագիրը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում