Լիբանանի վարչապետ նշանակվեց Գերմանիայում երկրի նախկին դեսպան Մուստաֆա Ադիբը:
48-ամյա Ադիբը 2013 թվականից ղեկավարել է Բեռլինում լիբանանյան դիվանագիտական ներկայացուցչությունը, մասնագիտությամբ իրավաբան և քաղաքագետ է:
Այսօր, լրագրողների հետ զրույցում, Ադիբը հայտարարել է, որ սեղմ ժամկետում ավարտելու է կաբինետի ձևավորումը և անցնելու է երկիրը ճգնաժամից դուրս բերելու գործին:
«Լիբանանցիները մտահոգ են իրենց ներկայով և ապագայում, այդ իսկ պատճառով դատարկ ելույթների և խոստումների ժամանակ չկա», – հայտարարել է Լիբանանի նորանշանակ վարչապետը: