Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Կարեն Նազարյանը Ադրբեջանի դեսպանին խորհուրդ է տալիս չաղավաղել Նորին Սրբության կոչը

ACI Stampa-ն «Քահանայապետական դիվանագիտություն» խորագրի ներքո օգոստոսի 29-ին հրապարակել է նոր հոդված, որում Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը կրկին անդրադառնում է Հայաստանի պետական սահմանի որոշ հատվածներում անցած ամիս ադրբեջանական կողմի իրականացրած ագրեսիային։

Ինչպես  տեղեկացանք Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանությունից, հոդվածում Նազարյանը մեկնաբանում է Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանի՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1993թ․ բանաձևերը յուրովի ներկայացնելու փորձերը, նշելով, որ ադրբեջանական կողմն այդ քայլին է դիմում ձգձգելու համար բանակցությունները, մեղադրելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, նպատակ ունենալով վիժեցնել փոխհամաձայնեցված լուծման հասնելու հնարավորությունը։ Հոդվածում ՀՀ դեսպանը պարզաբանում է, որ բանաձևերը կենտրոնանում են ոչ թե խաղաղ գործընթացի, այլ բռնությունների դադարեցման պահանջի վրա, ինչն անգամներ խախտվել է Ադրբեջանի կողմից, և որ այդ մասին արտացոլված է նաև բանաձևերում։ Ավելին, ՀՀ դեսպանը հիշեցնում է ադրբեջանցի իր գործընկերոջը, որ 27 տարի առաջ ընդունված այդ բանաձևերում չկա որևէ հղում այսպես կոչված «Հայաստանի զինված ուժերի դուրս բերման մասին» ու հավելում, որ ԱԽ բանաձևերը Լեռնային Ղարաբաղի հայությանը ճանաչել են որպես հակամարտության կողմ։ Կ․Նազարյանն այնուհետև նշում է, որ ադրբեջանական կողմը ձևացնում է, թե իբրև գոյություն չունի 1994թ․-ի Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրն ու զավեշտալիորեն հղում կատարում ԵԱՀԿ բուդապեշտյան գագաթնաժողովին, որն ի դեպ, ողջունել է հրադադարի համաձայնագիրը և դրա ստորագրողներին՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղին, ճանաչել որպես հակամարտության կողմ։

ՀՀ դեսպանն այնուհետև հոդվածում խոսում է հիմնախնդրի էության՝ արցախահայության կողմից միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ժողովուրդների ինքնորոշման անքակտելի իր իրավունքի իրականացման ու դրան ի պատասխան Ադրբեջանում բնակվող 400 հազար հայության հանդեպ Բաքվի ղեկավարության էթնիկ զտումների, ջարդերի ու նաև ԼՂՀ հանդեպ լայնածավալ ռազմական ագրեսիա իրականացնելու քաղաքականության մասին։

Հիշեցնելով, որ ԼՂ խաղաղ գործընթացն ուղղորդելու նպատակով միջազգային հանրությունն ու հակամարտության կողմերը մանդատ են տվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը, դեսպան Նազարյանը խորհուրդ է տալիս Ադրբեջանի դիվանագետին չփորձել աղավաղել Ն․Ս․ Ֆրանցիսկոս Պապի՝ (երկխոսության ու բարի կամքի միջոցով հարատև խաղաղ լուծման հասնելու) ավելի վաղ արված կոչը, ու փոխարենը համարձակորեն ու հստակորեն ձևակերպել ասելիքը, եթե Ադրբեջանը ցանկանում է վերանայել ԵԱՀԿ Մինսկի գործընթացին տված իր համաձայնությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում