Լիբանանի նախագահ Միշել Աունն օգոստոսի 31-ին որոշում է կայացրել՝ հանձնարարելու Գերմանիայում Լիբանանի դեսպան Մուստաֆա Ադիբին կազմելու նոր կառավարություն: Այդ մասին Բաաբդա պալատում լրագրողներին հայտնել Է նախագահի դիվանտան ղեկավար Անտուան Շուքեյրը:
«Խորհրդարանական խմբակցությունների հետ անցկացված խորհրդակցություններից հետո հանրապետության նախագահ Միշել Աունը որոշում է ընդունել կառավարության կազմումը հանձնարարել Մուստաֆա Ադիբին»,- հայտնել է դիվանատան ղեկավարը:
Al Jadeed հեռուստաալիքի տվյալներով՝ լիբանանցի դիվանագետը ստացել է խորհրդարանի 128 պատգամավորներից 90-ի աջակցությունը: