Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Իրավապահների կանխարգելիչ հարվածը «թեժ աշնանը»

Հայաստանում իրավապահները ձեռնամուխ են եղել քրեական հեղինակությունների և օրենքով գողերի դեմ գործողությունների՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակում: Օրերս ձերբակալվեց Օշականցի Գևորիկ մականունով օրենքով գողը, օգոստոսի 31-ին հայտարարվեց Զապ մականունով օրենքով գողի ձերբակալման մասին:

Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին օրենքի ընդունումից հետո, իհարկե, այդ պայքարը միանգամայն տրամաբանական է ու սպասելի, և հանրային համակեցության և համակարգային վերափոխումների տեսանկյունից նաև անհրաժեշտ ու պահանջված: Ի վերջո, օրենքով գողերը կամ Հայաստանում ապրում են համակեցության այլ կանոնների և օրենքների շրջանակում, կամ ընտրում են կյանքը Հայաստանից դուրս, որտեղ կարող են ապրել այսպես ասած՝ իրենց օրենքներով ու հասկացություններով: Միևնույն ժամանակ, այստեղ, այսպես ասած, մշակութաբանական հանգամանքից դուրս կա նաև էական և շոշափելի քաղաքական բաղադրիչ, եթե հաշվի առնենք այն, որ քրեական աշխարհը, հեղինակությունները, որոշ օրենքով գողեր եղել են Հայաստանում քառորդ դար իշխած համակարգի առանցքային բաղադրիչներից ու, ըստ էության, հենասյուներից մեկը:

Մեծ հաշվով, դա եղել է կամ կա նախկին կառավարող համակարգի թե՛ ֆունկցիոնալ նշանակության կարևորագույն օղակներից մեկը, թե՛ նաև սոցիալական հենարանի իմաստ պարունակող էական հարթություն, որի վրա կառուցվել են քաղաքական սխեմաներ և ընթացել է այդ սխեմաների իրագործումը: Այս տեսանկյունից հետաքրքրական է ներքին կյանքի աշխույժ փուլում քրեական ենթամշակույթի դեմ պայքարին ուղղված իրավապահների աշխույժ ջանքը՝ այն ֆոնին, երբ նախկին կառավարող համակարգի տարբեր սեգմենտներ ավելի ու ավելի բարձր և ինտենսիվ են խոսում տարբեր ակցիաների և քաղաքական զանգվածային միջոցառումների շնորհիվ քաղաքական իրադրությունը թեժացնելու՝ «թեժ աշուն» ապահովելու մասին: Իհարկե, այդ առումով Հայաստանում բաց է մնում դատական համակարգի հարցը, թե որքանով է այդ համակարգը Հայաստանում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի գործիք, ոչ թե գործիք այդ ենթամշակույթի ձեռքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում