Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Կրեմլի օրհնությունը Ռոբերտ Քոչարյանին

Կրեմլի կայքում հայտնվել է Պուտինի շնորհավորանքը Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Պուտինը, շնորհավորելով նրան, մաղթում է ոգու ամրություն, ասում նաև, որ Ռուսաստանում նրան գնահատում են որպես պետական գործիչ, որը շատ բան է արել ժամանակակից Հայաստանի կայացման համար: Պուտինի գնահատականի իրավացիությունն ու արդարացիությունը չէ այստեղ քննարկման առարկան, քանի որ այդ հարցում ինչպես Պուտինն ունի իր գնահատականը, այնպես էլ իրենց գնահատականն ունեն Հայաստանի հանրային խմբերը, շերտերը, քաղաքական դերակատարները և այլն: Տվյալ պարագայում հատկանշական է ինքնին շնորհավորանքի և գնահատականի հանգամանքը՝ որպես ազդակ, որ Ռուսաստանը Ռոբերտ Քոչարյանին դիտարկում է որպես Հայաստանի ներքաղաքական կյանքում իր հիմնական հենարան: Այլ հարց է, թե ինչ հեռանկար է դիտարկվում այդ հենարանի ներքո՝ Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերելու ծրագիր կա՞՝ անձամբ, կամ միջնորդավորված որևէ ուժի միջոցով, թե՞ խնդիրը բոլորովին այլ է:

Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի միջոցով Ռուսաստանը կարող է այսպես ասած՝ պահել հայաստանյան քաղաքական դաշտում ընդդիմադիր հեռանկարների վրա իր ազդեցությունը, քանի դեռ չի ձևավորել ուժ, որը կլինի առավել արդիականության փաթեթի մեջ՝ նոր դեմքերով, նոր գաղափարներով, նոր մոտեցումներով, և իր հաստատուն տեղը կզբաղեցնի ընդդիմադիր դաշտում: Այն տեղը, որը այդ ուժի համար կամա, թե ակամա պահում է Ռոբերտ Քոչարյանը, այժմ թույլ չտալով, որ Հայաստանում ձևավորվի այլընտրանքային ընդդիմադիր դիսկուրս: Այսպես թե այնպես, Պուտինի շնորհավորանքը թերևս վկայում է, որ իզուր սպասման մեջ են այն ուժերը, որոնք ակնկալում են ստանալ Հայաստանում ընդդիմադիր գործունեության և իշխանության տանող պուտինյան օրհնություն: Կրեմլի կայքը հուշում է, որ օրհնությունը «ստացել» է Ռոբերտ Քոչարյանը, իհարկե, դեռ մինչև վերջ պարզ չէ, թե հատկապես ուր տանող ճանապարհի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում