Մեկ մարդ է զոհվել պայթյունի հետևանքով, որն օգոստոսի 31-ին որոտացել է Աբու Դաբիի ռեստորաններից մեկում: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը:
Մայրաքաղաքի ոստիկանության տեղեկատվությամբ՝ միջադեպի պատճառ կարող էր դառնալ գազի բալոնի պայթյունը:
«Ոստիկանության աշխատակիցները կատարում են շենքի բնակիչների տարահանման իրենց պարտականությունները:
Ոստիկանությունը նաև շրջափակել է պատահարի վայրը՝ անվտանգության ապահովման նպատակով»,- ասված է իրավապահ մարմինների հայտարարության մեջ, որը մեջբերում Է WAM գործակալությունը:
Միջադեպի հետևանքով նաեւ տուժել է մի քանի մարդ, նրանք ստացել են թեթև և միջին աստիճանի ծանրության վնասվածքներ: Բոլոր տուժածներին տեղափոխել են բուժհիմնարկներ՝ նրանց առաջին օգնություն ցույց տալու համար: