Լիբանանի նախագահ Միշել Նաիմ Աուն կոչ է արել փոխել երկրում քաղաքական համակարգը:
Այսպիսով, նա առաջարկել է Լիբանանը աշխարհիկ պետություն դարձնել և հրաժարվել իշխանությունների ձևավորման դավանական սկզբունքից:
Երկրի ղեկավարը կոչ է արել այս հարցի շուրջ երկխոսություն սկսել`քաղաքական և հոգևոր առաջնորդների մասնակցությամբ:
«Լիբանանը իր գործերի կառավարման մեջ նոր ըմբռնման կարիք ունի, որը հիմնված կլինի պետության քաղաքացիության և աշխարհիկության վրա», – ասել է Աուն:
Նա նաև նշել է, որ երկրին փոփոխություններ են անհրաժեշտ՝ երկրում զարգացող ճգնաժամերի, ինչպես նաև Բեյրութում տեղի ունեցած ողբերգության ֆոնի վրա: