Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրամանագիր է ստորագրել ՍԱՀ-ի նոր կառավարությունը հաստատելու մասին՝ վարչապետ Հուսեյն Առնուսի գլխավորությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ պետության ղեկավարի գրասենյակին հղումով:
Նախկին վարչապետ Իմադ Համիսի հրաժարականից հետո Առնուսը զբաղեցնում էր երկրի վարչապետի պաշտոնը:
Իմադ Համիսը պաշտոնը լքել էր հունիսի 11-ին: