Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի և երկրում առկա սոցիալ-տնտեսական այլ խնդիրների պատճառով լիբանանցիների 50%-ից ավելին կարող է սննդի անբավարարության խնդիր ունենալ 2020թ.-ի ավարտին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝ ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի Արևմտյան Ասիայի վերաբերող զեկույցին հղումով:
«Հզոր պայթյունից հետո, որն ավիրել է երկիր ապրանքների ներկրման հիմնական լոգիստիկ կետի՝ Բեյրութի նավահանգստի զգալի մասը, ինչպես նաև աղքատության և գործազրկության կտրուկ աճի պատճառով, երկրի բնակչության կեսից ավելին հիմնական պարենային կարիքները բավարարելու անկարողության վտանգի տակ է հայտնվելու»,- ասված է զեկույցի տեքստում:
Նշվում է, որ ազգային արժույթի՝ լիբանանյան ֆունտի գրեթե 80%-ով արժեզրկումը, ինչպես նաև կորոնավիրուսի համավարակի տնտեսական հետևանքները նույնպես կվատթարացնեն պարենային իրադրությունը:
Լիբանանի մայրաքաղաքում հզոր պայթյուն է տեղի ունեցել օգոստոսի 4-ին: Ավերվել է քաղաքի մեծ մասը: Ողբերգության պատճառ է դարձել 2750 տոննա ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահեստավորումը: Պայթյունի արդյունքում զոհվել է 190 մարդ, ավելի քան 300 հազար լիբանանցիներ մնացել են անօթևան: