ԱՄՆ պետդեպի ղեկավար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ամերիկյան կողմին անհանգստացնում են Չինաստանի ծրագրերը՝ կապված ինքնաթիռների և ուղղաթիռների համար ավիացիոն գազատուրբինային շարժիչների արտադրության «Մոտոր Սիչ» ուկրաինական գործարանը գնելու հետ: Այս մասին հաղորդվում է գերատեսչության կայքում:
Նա նշել է, որ համապատասխան հայտարարությունն արել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ օգոստոսի 26-ին կայացած բանակցությունների ժամանակ:
Գործարանը գնելու չինական կողմի մտադրությունը պետքարտուղարն անվանել է «կործանարար ներդրումներ»: Բացի դրանից, զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Բելառուսի իրադարձությունները, ինչպես նաև համաճարակաբանական իրավիճակը Ուկրաինայում:











































