Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Ալիևի ցինիկ լկտիությունը․ երբ ինքն է զենք գնում, ասում է՝ «լա՛վ եմ անում», երբ Հայաստանը՝ կնոջ պես լացում է, թե «հակառակորդը զենք է առնում»

Ադրբեջանի ղեկավարությունը վերջերս շատ է բողոքում տարբեր գործընկեր երկրներից, թե վերջիններս, Ադրբեջանից բացի, «համարձակվում են» զենք վաճառել նաև Հայաստանի Հանրապետությանը։ Այդ երկրների շարքում է Ռուսաստանի Դաշնությունը, որը մի կողմից, ինչպես հայտնի է, Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, բայց մյուս կողմից էլ՝ ռազմատեխնիկական լուրջ համագործակցություն է ծավալում նաև Ադրբեջանի հետ և ահռելի քանակությամբ զենք-զինամթերք, զինտեխնիկա և ռազմատեխնիկական նշանակության այլ արտադրանք է վաճառել Բաքվին։

Բաց աղբյուրներում հրապարակված տեղեկություններից, ինչպես նաև հենց ադրբեջանցի պաշտոնյաների, այդ թվում՝ Ալիևի հայտարարություններից հայտնի է, որ միայն վերջին 10 տարվա ընթացքում Ադրբեջանը ավելի քան 5 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք սպառազինություն է գնել Ռուսաստանից։ Բայց չնայած այս փաստին՝ Բաքվի բռնապետը հանդգնում է բողոքել և զանգահարելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ պարզաբանում է պահանջում այն հարցի կապակցությամբ, թե իբր հուլիսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներից անմիջապես հետո Ռուսաստանը «ռազմական նշանակության բեռներ» է մատակարարել Հայաստանին՝ ավելի քան 400 տոննա ծավալով։

Ալիևի խոսքերով՝ ռազմական այդ մատակարարումների ինտենսիվությունը «անհանգստություն և լուրջ հարցեր է առաջացնում ադրբեջանական հանրության շրջանում»։

Թե որքանո՞վ է Ադրբեջանի նախագահի հրապարակած տեղեկությունը ռազմական բեռների մատակարարման վերաբերյալ համապատասխանում իրականությանը՝ հայտնի չէ։ Բնականաբար, նման տեղեկությունները բաց աղբյուրներում հասանելի չեն։ Մեծ հաշվով՝ դա այնքան էլ կարևոր չէ, քանի որ սպառազինության ոլորտում Հայաստանի հիմնական մատակարարը հենց Ռուսաստանն է՝ պետություն, որի հետ Հայաստանն ունի ռազմավարական բնույթի խորը հարաբերություններ, որոնք ամրագրված են թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ պայմանագրերում, և պետություն, որը Հայաստանի Հանրապետության առջև ստանձնել է որոշակի պարտավորություններ պաշտպանության և անվտանգության ոլորտներում։

Այս հարցի առնչությամբ շատ դիպուկ է արտահայտվել ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ ասելով, որ եթե, ենթադրենք, այսօր 400 տոննա է մատակարարվել, ապա վաղը կարող է լինել 500-600 տոննա։ Միաժամանակ քաղաքական գործիչը ընդգծել է, որ չի կարող բացել փակագծեր՝ կապված այդ բեռների հետ, թե կոնկրետ ո՞ր խմբաքանակի և ի՞նչ նշանակության բեռների մասին է խոսքը։

Ավելի կարևոր և ավելի տրամաբանական է այն հարցը, թե ինչո՞ւ է հայ-ռուսական ռազմատեխնիկական ինտենսիվ համագործակցության փաստը այդքան զարմացրել Ադրբեջանի նախագահին։

Ալիևի վերոնշյալ հայտարարությունը «Առաջին լրատվական»-ի զրույցում մեկնաբանեց ռազմաքաղաքական վերլուծաբան Մհեր Հակոբյանը՝ ասելով, որ «դա ուղղակի ցինիկ լկտիություն է, ուրիշ ոչինչ»։

«Երբ ինքը [Ադրբեջանը] 4-5 միլիարդի զենք է առնում, երբ ինքը, առանց ամաչելու, ամենատարբեր աղբյուրներից զենք է ձեռք բերում՝ մեր ձեռք բերածի հետ ուղղակի անհամեմատելի չափերով, և հետո շուռ է գալիս, ներեցեք արտահայտությանս համար, կնոջ պես բողոքում է մեր առածից, դա ցինիկ լկտիություն է։ Ցինիկ, որովհետև դա ուղղակի անամոթ վարքագիծ է՝ տրամաբանության սահմաններից դուրս, և լկտիություն, քանի որ Ալիևը, բարոյական արդարության բոլոր սահմանները ոտնահարելով, կարծում է, որ ինքը հարուստ նավթատեր է և կարող է երկակի ստանդարտներով գործել՝ ինքը առնի, ասի՝ «լա՛վ եմ անում, ես փող ունեմ», իսկ երբ իր հակառակորդն է առնում՝ կնոջ նման լացի, ասի՝ «հակառակորդը զենք է առնում»։ Սա ցինիկ լկտիություն է։ Այլ խոսքերով՝ սա իրենց քաղաքականության ցինիզմի արտահայտություններից մեկն է։ Ուրիշ բան չեմ կարող ասել», – ասաց Մհեր Հակոբյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում