Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Վեթթինգ․ Մարտի 1-ի գործով դատավորները՝ Ալեքսանդր Ազարյան. forrights.am

forrights.am-ը գրում է. ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ, իրավաբան Արմեն Խաչատրյանը և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նպատակադրվել են վեր հանել  «Մարտի 1»-ի գործով անարդար դատավճիռներ կայացրած դատավորների անունները և նրանց պատասխանատվության կանչելու իրավական գործընթաց սկսել:

Առնվազն 35 դատավորների կայացրած ակտերն են լինելու ուսումնասիրության ծիրում:

Ալեքսանդր Ազարյանը. որը 2018-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած դատավորն է, Մարտի 1-ով ամենաակտիվ դատավորներից է: Որպես նախագահող դատավոր լսել է Արամ Բարեղամյանի, Ֆելիքս Գևորգյանի, Արմեն Խուրշուդյանի, Արա Հովհաննիսյանի գործերը:

Մարտի 1-ից 12 տարի անց ՀՀՇ-ի Հրազդանի տարածաշրջանի շտաբի ղեկավար Արամ Բարեղամյանը բարկանում է, երբ նրան հարցնում են՝ արդյո՞ք չի կարող մարդկայնորեն ներել իր գործով վճիռ կայացրած դատավոր Ալեքսանդր Ազարյանին:

«Իսկ կա՞ քաղբանտարկյալներին ապօրինի դատապարտողներից մի դատավոր, որը նրանցից ներողություն է խնդրել: Դուք լսած կա՞ք նման դատավորի մասին, — հարցնում է, — Եթե նրանք ընդունակ չեն  ներողություն խնդրելու, ես էլ չեմ պատրաստվում ներել»:

Արամ Բարեղամյանին ձերբակալել են հիվանդանոցում՝ ջարդած գլխով: Նա Ազատության  Հրապարակում ոստիկանական մահակներով առաջին ծեծվածներից է եղել: «Ինձ ուղեղի ցնցումով, արյան մեջ տեղափոխել են հիվանդանոց: 7 օր քրեականի տղաները հետս պարկած էին: Ապաքինվել եմ բանտում: Հիշում եմ, որ մի ամիս անցել էր, դեռ գլխիս կարերը չէին քանդել: Եվրոպական կառույցներից եկան, նոր էդ հանդիպումից առաջ խուճապահար կարերս տարան, քանդեցին, խուճապահար կարերը քանեցին ու հինգ րոպե հետո հանդիպել եմ եվրոպական կառույցներին, ամեն ինչ ասել եմ նրանց», — հիշում է Բարեղամյանը Forrights.am— խնդրանքով:

Բարեղամյանին դատապարտել են 6 տարվա ազատազրկման մեկ ոստիկանի ցուցմունքով՝  Գարեգին Քամալյանի:

«2008թ. մարտի 1-ին՝ ժամը 07.00-ի սահմաններում՝ Ազատության հրապարակում Արամ Բարեղամյանը բռնություն է գործադրել ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի տեղակալ Գարեգին Քամալյանի նկատմամբ, դիտավորությամբ ձողով հարվածել է վերջինիս գլխին և նրա առողջությանը պատճառել ծանր վնաս՝ կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ», — գրված է մեղադրականում:

«Անմիջապես ցուցմունք գրելուց հետո նրան տարան Էջմիածնի ՄՌՈՒ-ի պետ, հենց ցուցմունքը տվեց, պաշտոն տվեցին, գոնե մի քիչ սպասին ձևի համար: Հետաքրքիր ա, որ էդ նույն մարդը 2018 թվականին ՀՔԾ-ում հարցաքննվեց ու ասեց, որ չի պնդում իր ցուցմունքը», — ասում է Արամ Բարեղամյանը:

Ալեքսանդր Ազարյանը նրա մեջ տպավորվել է իր մերժումներով:

«Դա դատավարոթյուն չէր: Ինչ ասում էինք, մերժում էր: Մի ոստիկանի ցուցմունքով դատեց: Ընդեղ դատավոր չկար:

Ասում էի՝  լավ, պարոն դատավոր, հարգելի դատարան, էդ ամբողջ Ազատության հրապարակում մի մարդ չկար, որ տեսներ, թե ես հարվածել եմ, գոնե մի մարդ: Նրա համար կարևոր չէր, ինչ ենք ասում: Նա չէր էլ լսում: Պետք էր արագ գործը վերջացներ: Ասել էին՝ պետք է դատվի ու վերջ: Ինձ այդպես էլ ասեց քննիչը՝ Արիս Երեմյանն էր ՀՔԾ-ի իմ քննիչը՝ դու պետք է դատվես: Հիմա ընտանիքով գտնվում է արտերկրում: Ինձ ասում էր՝ եթե ես քրեական հոդվածները չշարեմ, էս Հյուսիսայի պողոտայում ինձ «զաստավիտով» տուն առնել են տվել, հիպոտեկով, պետք է փակվեմ, երեխեքս իրավաբանական են սովորում, պետք է ավարտեն, գործի դնեմ, եթե ես քո վրա գործ չսարքեմ, ես ո՞նց եմ տակից դուրս գալու: Այդպես էլ ասում էր: Հիմա ասում են՝ ներեք, ի՞նչը ներեմ»:

Նոր երեւան եկած հանգամանքների հիմքով 2020թ. հունիսին վճռաբեկ դատարանը բեկանել է Արամ Բարեղամյանի առաջին եւ վերաքննիչ ատյանների ակտերը:

«Կան քննիչներ, դատախազներ, դատավորներ, որոնք անձամբ են խնդրել, որ  իրենք մտնեն Մարտի 1-ի քննող խնբի մեջ, որ իրենք քաղաքական պատվեր տան», — համոզված է Ալեքսանդր Ազարյանի կայացրած դատավճռով  7 տարվա ազատազրկման դատապարտված Ֆելիքս Գևորգյանի հայրը՝ Պետրոս Գևորգյանը:

Ֆելիքս Գեւորգյանին ստիպել էին իր վրա վերցնել 2008թ. մարտի 1-ի 10 զոհերից որեւէ մեկի սպանության մեղքը, ապա` քրեական գործ հարուցել, թե իբր նա 2011թ. ընթացքում Երեւանի տարբեր հատվածներից գողացել է մետաղյա մալուխներ, էլեկտրական շարժիչներ եւ այլ գույք։

2011 թվականի սեպտեմբերին Գևորգյանին բերման էին ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժնի ավելի քան 10 աշխատակիցներ քրեական հետախուզության բաժանմունքի նախկին պետ Արթուր Գևորգյանի գլխավորությամբ:

Ոստիկանները ստիպել են, որ իր վրա վերցնի 2008 թվականի մարտի 1-ի տասը սպանություններից մեկը: Գևորգյանը հրաժարվել է: Բաժնում նրան խոշտանգումների են ենթարկել, շիկացած երկաթով այրել են ոտքը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում