Վանի բնակիչները Վանում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով իշխանություններից պահանջել են վերականգնել Վանա լճի ամենամեծ՝ Լիմ կղզու (թուրք․ անվանումը՝ Ադըր) Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին։
Թուրքիայի քաղաքացիները համոզված են, որ Լիմը կարևոր տեղ է զբաղեցնում կրոնական զբոսաշրջության տեսանկյունից, և անհրաժեշտ է կանգուն մնացած եկեղեցու կառույցները հնարավորինս արագ վերականգնել։
Akunq.net-ի փոխանցմամբ՝ անցյալ տարի «Րեսմի գազեթե» պաշտոնաթերթում հրապարակված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշման համաձայն՝ Վանա լճի 4 ամենամեծ կղզիներից 3-ը, այդ թվում՝ Լիմ կղզին, ընդգրկվել են բնական արգելոցի տարածքում։