Թուրքիայի իշխանությունները NAVTEX միջազգային ավտոմատացված նախազգուշական համակարգի միջոցով ծանուցագիր են տվել Միջերկրական ծովի նավերի նավապետերին: Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ հղում կատարելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը:
Այսպիսով, այսօրվանից Անամուրի շրջանից հարավ գտնվող ծովային գոտում կանցկացվեն զորավարժություններ՝ մարտական հրաձգությամբ:
Միջերկրական ծովի այս հատվածում նավարկության համար ծովային գոտու փակումը ուժի մեջ է մինչև սեպտեմբերի 11-ը:
Նշվում է, որ Անկարան վերջին ամիսներին արդեն երրորդ անգամ է օգտագործում NAVTEX նախազգուշացման համակարգը:
Ավելի վաղ Թուրքիան որոշում է կայացրել սեյսմիկ հետազոտություններ անցկացնել Միջերկրական ծովում՝ չնայած Հունաստանի բողոքներին: