ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր դուստր և խորհրդական Իվանկան փոխնախագահի պաշտոնում ավելի լավ կաշխատեր, քան սենատոր Կամալա Հարիսը, որը դարձել է այդ պաշտոնի համար դեմոկրատների թեկնածուն՝ գրում է CNN-ը:
Թրամփը ծաղրել է Հարիսի քարոզարշավը Նյու Հեմփշիր նահանգի Լոնդոնդերի քաղաքում: «Գիտեք, ես նույնպես ուզում եմ տեսնել առաջին կին նախագահին, բայց չեմ ուզում, որ այդ կինը պաշտոն ստանձնի այնպես, ինչպես ենթադրվում է, քանի որ նա ապաշնորհ է», – ասել է նա: Թրամփի խոսքով՝ բոլորը ասում են, որ իրենց «պետք է Իվանկան»՝ որպես փոխնախագահ:
CNN–ը նշում է, որ պետության ղեկավարը միանգամայն առանց պատճառի է հարձակումների ենթարկում Հարիսին: