Կալիֆոռնիայում ստեղծված ընկերությունը միջուկային թափոններից նանոադամանդե մարտկոցներ արտադրելու տեխնոլոգիա է մշակել:
Առաջարկվում է մաքրել գրաֆիտի ձողերը միջուկային ռեակտորներից` մաքուր ածխածին -14 իզոտոպ ստանալու համար, ճնշման տակ դրանք վերափոխել նանոադամանդների, ապա ծածկել լաբորատորիայում ստացված ոչ ռադիոակտիվ ածխածին -12-ով: Փորձագետներն ասում են, որ այդպիսի մարտկոցները անվտանգ կլինեն, գինը չի գերազանցի նմանատիպ էներգիայի լիթիում-իոնային մարտկոցների գնին, և դրանք օգտագործող սարքերը հնարավոր կլինի լիցքավորվել շաբաթը մեկ, նույնիսկ ամիսը մեկ անգամ: