Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

2015-ի սցենարն է, ուզում են խաղողի մթերման գնի հետ ինչ-որ խաղ խաղան. Օրինականացնեն անհայտ ծագման սպիրտը

Խաղողի բերքը հասունացել է, սակայն պաշտոնապես մթերման սեզոնի մեկնարկը տրված չէ։ Գին ու պայմանագիր էլ գյուղացուն դեռևս ապրիլ ամսից առաջարկել է միայն Երևանի կոնյակի գործարանը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի խաղողագործների միության նախագահը։

Սարգսյանն ասաց, որ այս տարի բերքը միջին չափի է, մթերման հետ կապված պետք է որ խնդիրներ չառաջանան, բայց մինչ մթերումը տարվող մանիպուլիատիվ խոսակցություները այն մասին, որ ահռելի բերք է սպասվում, հասկանալի չէ, թե ինչպես են այդքան մթերելու և այլն, արդեն հուշում է , որ հնարավոր է խնդիրներ առաջանան. «Մենք այսօր բացի Երևանի կոնյակի գործարանից, մնացածի մասով չգիտենք ինչ է լինելու, ինչ գին է ասվելու։ Բայց կուլիսներում շատ անկումային թվեր են պտտվում, որ այդ գնով պետք է մթերվի։ Աստված չանի, բայց ոնց որ ամեն ինչ տանում են նրան, որ խաղողի գնի հետ ինչ-որ խաղ խաղան ու ցածր գին սահմանեն։ Դեռևս գարնանից ասում են, թե աննախադեպ շատ բերք կա, բայց նման հայտարարություն կարող է անել խաղողագործն ու խաղողագործների միությունը, այլ ոչ թե գինեգործներն ու ձեռնարկությունների տերերը։ Իսկ եթե նրանք են նման բան ասում, դա նշանակում է, որ ուզում են մի խաղ խաղան խաղողագործների ու խաղողի գլխին։ Նրանցից ոչ մեկ իրականում խաղողագործին չի այցելել, իր աչքով բերքը չի տեսել, չի զրուցել խաղողագործի հետ։ Բա էդ ոնց որոշեցին, որ բերքը աննախադեպ շատ է ու հիմա էլ չգիտեն ուր լցնեն այդ բերքը»,-ասաց Սարգսյանը։

Խաղողագործների միության նախագահը շատ բացասական է գնահատում, որ կառավարությունը խաղողագործների հետ որևէ շփման մեջ չի մտնում։ Իսկ այդ հանգամանքը մի շարք խնդիրներ է առաջացնում.«Այսօրվա չինովնիկները լայաղ չեն անում անգամ ոլորտային կազմակերպությունների հետ հանդիպել, խնդիրները լսել, քննարկումներ ունենալ։ Մի քանի անգամ դիմել ենք հանդիպման համար ու մերժում ենք ստացել։ Կառավարություն-գյուղացի կապ բացարձակ չկա ու դրա պատճառով լիքը խնդիրներ են ի հայտ եկել։ Իրենք խաղողագործների հետ չեն հանդիպել, չգիտեն ինչքան բերք կա, բայց գինեգործները վեր են կենում ու հայտարարում են, թե բերքը շատ է, աննախադեպ չափերի է ու համաճարակով պայմանավորված վաճառք չկա ու հայտնի չէ, թե այդքան բերքը ինչ պետք է անեն։ Նույն 2015 թվական սցենարն է։ Այդ հայտարարությունների պատճառով էլ գյուղացու հետ պայմանագիր կնքած ընկերությունները զանգահարում են գյուղացուն և ասում են եկեք պայմանագիրը փոխեք, քանի որ մենք վճարման խնդիրներ ունենք։ Ու խաղողագործը, որը 150 դրամի ակնկալիք ուներ, հիմա հույսը կորցրած, անորոշության մեջ չգիտի, թե մթերումը ոնց է իրականացնելու»,-ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ սա չի խանգարում հեռուստատեսությամբ հայտարարել, որ ոչ մի խնդիր չկա, բոլորին 24 ամսով արտոնյալ վարկ են տրամադրել և այլն.«Բայց մի ընկերություն չկա, որ հիմա արդեն պայմանագիր կնքած լինի, գին ու ժամանակացուցյ  ֆիքսած լինի։ Բացի Երևանի գինու, կոնյակի գործարանից։ Նման խնդիրների առաջ է կանգնած այսօր գյուղացին։ Էլ չենք ասում ոռոգման խնդիրների մասին։ Պտղալիցքի ժամանակ է, այս ընթացքում 10 օրը մեկ խաղողը արարատյան հարթավայրում պետք է ջրվի, բայց մեկ էլ առանց պատճառաբանության 4-5 օրով ջուրը կկտրեն ու ոչ ոք չի ասում, թե պատճառը որն է»,-ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ նման ձևով գյուղատնտեսություն չեն զարգացնում։

Նշենք, որ Հայաստանում 89 ձեռնարկություն ունեն խաղողի գնման, վերամշակման լիցենզիա։ Այդ գործարանների հիմնական  մասը արտադրանք է թողարկում առանց մթերում իրականացնելու։ Ոչ մեկին հայտնի չէ, թե նրանց արտադրանքը ինչ հումքով է։ «Եթե 89 ձեռնարկություն յուրաքանչյուրը 2000 տոնա խաղող ընդունի, մենք հանրապետությունում 160 հազար տոննա մթերում կանենք, սակայն այդքանի հնարավորություն չունենք։ Մինչդեռ կառավարության կողմից ամեն տարի գրեթե այդքան թիվ է հրապարակվում։ Իսկ իրականում խաղողի մթերման թիվը կեղծվում է, կառավարական մակարդակով նկարվում են թվերը, որտեղից էլ առաջ են գալիս բոլոր արատավոր երևույթները՝ գյուղացու սնանկացում, խաղողագործի և մթերող ձեռնարկության միջև անջրպետ։ Թիվը կեղծվում է , իսկ դրա ֆոնին որոշ ձեռնարկություններ անհայտ ծագման սպիրտը օրինականացնում են ու արտադրանք են թողքարկում։ Այսինքն այնքան մթերում չի իրականացվում, որքան  արտադրանք է թողարկվում։ Եվ զարմանալիորեն ոչ մեկին այս հարցը չի հուզում, ցավոք սրտի»,-եզրափակեց Արտակ Սարգսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում