Tuesday, 23 04 2024
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում

Աշխարհազորը կբարձրացնի բնակչության պատրաստվածության մակարդակը, բայց պետք է գործել մտածված․ Դավիթ Բաբայան

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է դրել «Աշխարհազոր ստեղծելու մասին» օրենքի նախագիծը։

Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը, և արդյո՞ք սա կենսական անհրաժեշտություն է․ «Առաջին լրատվական»-ի հարցին Արցախի պահպանողական կուսակցության նախագահ Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Իհարկե, աշխարհազոր ստեղծելու մասին այդ գաղափարը շատ հետաքրքիր է։ Գիտեք, երբ մենք խոսում ենք բանակաշինության մասին, հասկանում ենք, որ մենք ունենք ժողովրդական բանակ։ Երբեմն, երբ մեզ հարցնում են՝ ինչքան է Արցախի Հանրապետության զինված ուժերի թվաքանակը, բնական է՝ սա պետական գաղտնիք է, և մենք իրավունք չունենք ասելու, բայց մենք ասում ենք, որ 150 հազար է։ Ինչո՞ւ, որովհետև տարիներ շարունակ ամբողջ բնակչությունն է, փաստորեն, հայրենիքի պաշտպանության սուրբ գործին լծված։ Այդ ժողովրդական բանակի՝ աշխարհազորի, գաղափարը շատ կարևոր է՝ հատկապես մեր պես երկրի համար։

Ավելին, աշխարհում կան նաև մի շարք երկրներ, որոնք չունենալով, այսպես ասած՝ պատերազմական իրավիճակ, ունեն աշխարհազորի պես համակարգ։ Օրինակ, Շվեյցարիայի քաղաքացիները պարբերաբար՝ տարին մի քանի անգամ հավաքների են մասնակցում։ Նրանք ապրում են իրենց առօրյա կյանքով, բայց ցանկացած պահի կարող են զորակոչվել։ Նույն իրավիճակն է Իսրայելում։ Շատ նման համակարգ կա նաև Չինաստանում։ Մեր պարագայում աշխարհազորը կարող է դրական ազդեցություն ունենա, բայց, բնական է՝ ամեն ինչ պետք է արվի շատ մտածված ձևով։

Ցանկացած լավ գաղափար, եթե իրականացման ժամանակ խնդիրներ են առաջանում, բնական է, որ հետևանքները կարող են շատ ավելի վատ լինել։ Ես ավելի քան համոզված եմ, որ ամեն ինչ կլինի նորմալ, մշակված, համապարփակ, խորությամբ, մեր յուրահատկությունները հաշվի առնելով, այլ պետությունների փորձը հաշվի առնելով, իհարկե, ոչ թե պատճենահանելու ձևով, այլ պետք է ծանոթ լինենք նրանց փորձին, որպեսզի մեր մոտ էլ լինի։ Ժողովրդական բանակ հասկացությունը շատ կարևոր է, և պարտադիր չէ, որ այդ աշխարհազորը մի քանի տարի ամեն օր ծառայի։ Չէ, պարզապես տարբեր հավաքների միջոցով զորակոչի ենթակա բնակչությունը պետք է գնա, որպեսզի չմոռանա իր անելիքը պաշտպանվելու այդ գործառույթներից՝ կարողանա կրակել, իմանա, թե որ ստորաբաժանմանն է կցագրված և այլն։ Կարծում եմ՝ սա պետք է լինի կարևորագույն հրամայականներից մեկը»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում