Saturday, 20 04 2024
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում

Հանցագործ Քոչարյանի տեղը ճաղերի հետևն է. հենց դատաքննությունը սկսվի, ամեն բան դուրս կգա ջրի երես

Երևանի ավագանու Մշակույթի հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն են տվել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի տեղադրմանը Երևանի Զաքյան, Բեյրութի և Գրիգոր Լուսավորիչ փողոցներով շրջապատված Մանկական այգում։ Այդ մասին հայտնել է ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը։

Բաց մրցույթում հաղթած բրոնզից և քարից հուշարձանը կոչվում է «Ազդեցություն և հակազդեցություն», հեղինակը քանդակագործ Ալբերտ Վարդանյանն է:

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ մեկ ամիս առաջ եղել են քաղաքապետարանում, տեսել են մակետը, հավանել են և շատ ուրախ են, որ վերջապես իրենց ցանկությունը կիրականանա.«Մեզ ասել են, որ մարտի 1-ին արդեն հուշարձանը պատրաստ կլինի և բացումը կլինի։ Շատ սիրուն է,  մենք հավանել ենք, մեր սրտով է։ Ինչպես ասում են՝ ուշ լինի, նուշ լինի։ Մենք էլ տեսնենք՝ մխիթարվենք այդ հուշարձանով։ Այլ բան չեմ կարող ասել»,-ասաց Քլոյանը։

Մեր զրուցակիցը ցավում է, որ մարտի 1-ի հուշարձանն արդեն պատրաստ է, սակայն մարտի 1-ի գործով որեւէ մեկը դեռևս պատասխանատվություն չի կրել և հայտնի էլ չէ, թե սկսված գործընթացի վերջն ինչ է լինելու.«9 փաստաբան դուրս են եկել երկուսի դեմ և միտումնավոր ամեն ինչ անում են՝ թույլ չտալու համար, որ գործը տեղից շարժվի։ Միջնորդություններից պրծան, հիմա էլ ամեն մեկը հերթով գնալու է  արձակուրդ։ Արմեն Գևորգյանի փաստաբանն է գնացել արձակուրդ, նա կգա, հաջորդի փաստաբանը կգնա ու այդպես շարունակ։ Իսկ մենք սպասելու ենք, որ մի օր դատաքննությունը սկսվի։ Բայց այսպես շարունակվել չի կարող։ Հանցագործն ազատության մեջ է, հանցագործը հարցազրույցներ է տալիս, քննարկումներ է վարում, Սևանում լողանում է, իսկ մեր սիրտը ուղղակի տրաքում է։ Սա անթույլատրելի է։ Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող հանցագործը  չի կարող լինել ազատության մեջ։ Քոչարյանի տեղը ճաղերի հետևն է»,-ասաց Քլոյանը։

Սարգիս Քլոյանը դանդաղկոտություն է տեսնում նաև ՀՔԾ-ի կողմից, որի վարույթում առ այսօր քննվում է մարտի 1-ի մայր գործը.«Այո, դանդաղկոտություն կա, բայց եթե մտնենք դատաքննության փուլ, ես հավատացած եմ, որ դատավարության ժամանակ ամեն ինչ ջրի երես դուրս կգա՝ սպանողներն էլ, նրանց անուն ազագանուններն էլ։ Եթե ոչ բոլոր դեպքերով, ապա Չերյոմուխայով սպանվածները հաստատ կբացահայտվեն, որովհետև Չերյոմուխային փամփուշտ չի լինում։ Իսկ մնացած դեպքերում, հիշում ենք, որ փամփուշտները փոխել էին։ Չնայած ես ՀՔԾ-ում անուններ տվել եմ, թե Չերյոմուխայից կրակողները ովքեր են եղել։ Ես տվել եմ նրանց հրաման տվողների ու անմիջական սպանութոյւն իրականացնողների  անունները։ Որ մտնենք դատաքննություն այս ամենը դուրս կգա ջրի երես։ Ես հավատացած եմ»,-եզրափակեց Քլոյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում