Tuesday, 23 04 2024
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար

Մայր Աթոռ. Կին դիվանագետները՝ Էջմիածնում

Նոյեմբերի 24-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՙԲարի գալուստ Հայաստան՚ կին դիվանագետների և դիվանագետների կանանց ասոցիացիայի անդամներին` գլխավորությամբ ասոցիացիայի նախագահ տիկ. Նատալիա Նալբանդյանի:
Ողջունելով հյուրերին` Նորին Սրբությունը գնահատանքով անդրադարձավ այն կարևոր ծառայությանը, որ ասոցիացիայի անդամներն իրականացնում են ժողովուրդների միջև հարաբերությունների սերտացման, բարեկամական կապերի ամրապնդման գործում, բարեգործական տարբեր ձեռնարկներում:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիվանագետների կանանց ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խորհուրդը հայ ժողովրդի կյանքում, տեղեկացրեց Մայր Աթոռի կողմից իրականացվող գործունեության մասին, անդրադարձավ խոնարհված եկեղեցիների վերականգնմանը և նոր եկեղեցիների կառուցմանը, ժողովրդի քրիստոնեական դաստիարակության ծրագրերին, նոր հոգևորականների պատրաստությանը, ինչպես նաև Հայ Եկեղեցու հովանու ներքո գործող տարբեր սոցիալական ծառայություններին:
Ներկաներին հնարավորություն ընձեռվեց հարցեր ուղղել Նորին Սրբությանը, որոնք վերաբերում էին հիմնականում Հայ Եկեղեցու միջեկեղեցական և միջկրոնական հարաբերություններին, տարբեր երկրներում գտնվող հայ համայնքներին:
Հանդիպման վերջում տիկին Նալբանդյանը ասոցիացիայի անդամների անունից Նորին Սրբությանը երախտագիտություն հայտնեց ջերմ ընդունելության համար£ Ապա խումբն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններ, ծանոթացավ Հայ Եկեղեցու նվիրական սրբություններին և հոգևոր արժեքներին:
Մայր Տաճար այցելությունից հետո ասոցիացիայի անդամներն այցելեցին Էջմիածնի հայորդյաց տուն, որտեղ նրանց ողջունեց Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող հայորդյաց տների հոգևոր տեսուչ Տ. Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը և խմբի անդամները ծանոթացան Հայորդյաց տան սաների աշխատանքներին, ապա ներկա գտնվեցին երեխաների ներկայացրած համերգին: Վերջում սաներն իրենց աշխատանքներից ընծայեցին դիվանագետների կանանց:
Մայր Աթոռ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում