ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն հայտարարել է, որ Բալթյան տարածաշրջանում Հյուսիսատլանտյան դաշինքի զորավարժությունները կապված չեն Բելառուսում տիրող իրավիճակի հետ։
«Մեր տեղակայումը Բալթյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դաշնակիցների տարածքում պաշտպանողական բնույթ է կրում և նախորդել է Բելառուսի ճգնաժամին», – ընդգծել է նա:
Ըստ Լունգեսկուի, դաշինքը նախապես է պլանավորում զորավարժությունները և ուսումնական գործընթացները։
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն հանրապետության սահմանների մոտ շուրջ 20 ամերիկյան կործանիչ է տեղակայել: