Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

Համաշխարհային պատերազմն ու ընտրությունը Հայաստանում

Հայաստանի շուրջ ծավալվող զարգացումների և հայաստանյան ներքաղաքական և հասարակական օրակարգի անհամարժեքության մասին խոսելու առիթ ունեցել ենք բազմաթիվ անգամներ, և, ցավոք սրտի, ժամանակի ընթացքում այդ առիթները ոչ միայն չեն նվազում, այլ ավելանում և հաճախակիանում են: Հայաստանի շուրջ ռեգիոնալ և աշխարհաքաղաքական մասշտաբով ծավալվում է ռազմա-քաղաքական վերափոխման աշխարհակարգային մեծ շրջապտույտը, հին կարգի լիակատար փլուզումն ու նորի ձևավորման դեռևս մշուշոտ ու անորոշ շրջանը՝ իր հնարավորություններով և մարտահրավերներով հանդերձ: Հայաստանում այդ ֆոնին հասարակական-քաղաքական կյանքում ծաղկում է ապրում սոցիալ-պոպուլիզմը՝ որպես քաղաքական օրակարգ և հասարակական-քաղաքական հարաբերությունների անկյունաքար: Կան, իհարկե, հազվադեպ, եզակի բացառություններ, որոնք սակայն միայն առավել են ընդգծում արտաքին շրջապտույտին, հնարավորությունների ու մարտահրավերների համախառն պատկերին Հայաստանի ներքին հասարակական-քաղաքական համայնապատկերի անհամարժեքությունը:

Ընդ որում՝ պետք է նկատել, որ այդ իրողությունը բնորոշ է ամենևին ոչ միայն հետհեղափոխական շրջանին, այլ Հայաստանի, այսպես ասած, ներքաղաքական կյանքին գրեթե մշտապես բնորոշ և ուղեկցող, քրոնիկ հիվանդություն է, որի հաղթահարման նշաններ, ցավոք սրտի, առ այսօր չեն նշմարվում: Կփոխե՞ն այդ պատկերը ուժեր, որոնք նոր են ներկայացնում Հայաստանի քաղաքական կյանք մուտք գործելու հայտ և խոսում հանրության հետ որակապես և բովանդակային առումով այլ, ավելի բարձր մակարդակի հարաբերություն հաստատելու հայտ: Այդ հարցի պատասխանը այս պահին կլինի սուրճի բաժակի մեջ գուշակությանը հավասարազոր, քանի որ իրական քաղաքական ուժի կայացումն ու բյուրեղացումը իսկապես բարդ և ժամանակատար գործընթաց է: Միևնույն ժամանակ, դա ոչ ավելի, ոչ պակաս՝ ազգային անվտանգության հարց է, հատկապես նկատի ունենալով նախորդ ժամանակաշրջանի և նախորդ ամենատարբեր շրջափուլերի հիմնարար խնդիրը՝ քաղաքական իրական այլընտրանքների բացակայության հետևանքով Հայաստանի արձանագրած ռազմա-քաղաքական տարաբնույթ կորուստներն ու ձախողումները: Այդ մասին Հայաստանում խոսվել և խոսվում է քիչ, այդ խնդիրը Հայաստանի ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ, թերևս, չի էլ ձևակերպված՝ Հայաստանում քաղաքական այլընտրանքների հաստատուն և ինստիտուցիոնալ ներկայացվածությունը։ Եվ հաշվի առնելով այն, որ խոսքը ազգային անվտանգության մակարդակի խնդրի մասին է, այդ ուղղությամբ իրավիճակի արդյունավետ փոփոխության համար պատասխանատվության էական բաժին ունի քաղաքական մեծամասնությունը: Տվյալ պարագայում քաղաքական ընտրանքի հնարավորինս լայն հանգամանքը այդ մեծամասնության համար մրցակցություն չէ, այլ բարդ աշխարհաքաղաքական միջավայրում, փաստացի համաշխարհային հիբրիդային պատերազմի պայմաններում քաղաքական ճկունության հարց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում