Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել է Բելառուսի գործերին ռազմական միջամտության անցանկալիության մասին, քանի որ Փարիզը ուկրաինական իրադարձությունների կրկնություն չի ցանկանում, հաղորդում է Reuters-ը:
«Անվտանգության ռազմական կամ ներքին ապահովումն, ակնհայտորեն, միջամտություն կլինի, որը դուրս է Բելառուսի ազգային սահմաններից»,- հավելել է Մակրոնը:
Բացի այդ, Մակրոնը խոստացել է շարունակել բանակցությունները Պուտինի հետ, որի նպատակը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին համոզելն է, որպեսզի ընդունի արտասահմանյան միջնորդությունը՝ երկրում ստեղծված ճգնաժամը լուծելու համար: