Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի վիճակը մնում է կայուն, բայց «խոլինեսթերազ արգելակիչներ» խմբի նյութի հետևանքով ի հայտ եկած ախտանշանների մի փոքր բարելավում է նկատվել, հաղորդել է բեռլինյան Charité կլինիկան:
Նա շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Նա միացված է ԹԱՕ սարքին և գտնվում է արհեստական կոմայի մեջ:
Նրա վիճակը մինչ այժմ գնահատվում է որպես ծանր, բայց նրա կյանքին անմիջական վտանգ չի սպառնում, ասվում է մամլո հաղորդագրության մեջ:
«Սակայն, հաշվի առնելով հիվանդի թունավորման ծանրությունը, դեռ վաղ է նրա համար կանխատեսել կատարվածի երկարաժամկետ հետևանքները», – ասել են մասնագետները:
Բուժող բժիշկները սերտ կապ են պահպանում հիվանդի կնոջ՝ Յուլիա Նավալնիի հետ: Նա Charité-ին վստահեցրել է, որ ամուսնու վիճակի մանրամասները հաղորդելու կլինիկայի որոշումը կհամապատասխաներ նրա ցանկություններին: