Spiegel պարբերականը՝ աղբյուրներին հղումով, հաղորդել է, որ բեռլինյան Charite կլինիկան, որտեղ բուժվում է Ալեքսեյ Նավալնին, օգնություն է խնդրել Բունդեսվերի լաբորատորիայից: Պարբերականի համաձայն, բժիշկները ցանկանում են օգնություն ստանալ թույների գծով ռազմական մասնագետներից:
Նաև նշվում է, որ նրանք օգնություն են խնդրել նաև բրիտանական Պորտոն-Դաունի լաբորատորիայից, որը հետաքննում էր GRU-ի նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումը, ինչպես նաև բուլղարացի փորձագետներից, որոնք բուժել են գործարար Էմիլիան Գեբրյովին, որին 2015թ.-ին թունավորել էին Սոֆիայում: