Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Թուրք-ռուսական նոր հակամարտություն՝ Ադրբեջան

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան, որպես Ադրբեջանի աջակից, ղարաբաղյան հակամարտության կողմ է: Աքարի այդ հայտարարությունը հնչում է այն հայտարարության ֆոնին, որ արել էր ՌԴ արտգործնախարար Լավրովը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի՝ Մոսկվա կատարած առաջին այցի ընթացքում: Համատեղ մամուլի ասուլիսում Լավրովը հայտարարել էր, որ անընդունելի են բանակցողների կազմի փոփոխության փորձերը: Առերևույթ այդ հայտարարությունը կարող էր վերաբերել Արցախը բանակցային կողմ դարձնելու Հայաստանի ջանքին, որը հայտարարում է, որ Արցախը հակամարտության լիիրավ կողմ է և պետք է ներկա լինի բանակցային սեղանի շուրջ, եթե կա իրապես բանակցելու ցանկություն:

Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարությունը, սակայն, որ հնչել է «Անադոլու» գործակալությանը նրա տված հարցազրույցում, տալիս է թերևս այդ հարցի շուրջ մտորելու այլ ուղղության առիթ: Անկարան հայտարարում է, որ հակամարտող կողմ է՝ որպես Բաքվի անվերապահ աջակից:

Եթե հաշվի առնենք այն, որ մինչև Մոսկվա մեկնելը Ջեյհուն Բայրամովը իր առաջին այցը կատարել էր Անկարա, և հանդիպումները եղել են ոչ միայն արտգործնախարարության, այլ նաև ՊՆ նախարարների ձևաչափով, և եթե հիշենք նաև, որ Բայրամովի՝ Մոսկվա այցից առաջ Բաքու էր ժամանել թուրքական ռազմական ղեկավարությունը՝ Աքարի գլխավորությամբ, ապա բավականաչափ հիմք կա ենթադրելու, որ նորանշանակ նախարար Բայրամովին Մոսկվա գործուղել է Անկարան, ոչ թե Ալիևը, և նա Մոսկվա է գործուղվել հստակ հանձնարարությամբ՝ ներկայացնել Կրեմլին բանակցային նոր ձևաչափի առաջարկ, որտեղ առանցքային դեր ունի Թուրքիան:

Լավրովի հայտարարությունն այդ առաջարկի մերժումն է, որին էլ հաջորդում է Աքարի հայտարարությունը, որ Թուրքիան հակամարտող կողմ է: Այսինքն՝ Անկարան այս անգամ արդեն իր պաշտպանության նախարարի մակարդակով է դնում հարց Մոսկվայի առաջ, առայժմ՝ հեռակա, ինչպե՞ս կարող են չներառել Անկարային, եթե այն հակամարտող կողմ է:

Հարցն այն է, որ Թուրքիան դե ֆակտո իսկապես հակամարտող կողմ է, և ավելին՝ հենց Թուրքիան է հակամարտող կողմ, ոչ թե Ադրբեջանը, քանի որ ակնառու է՝ Բաքուն այժմ գտնվում է Անկարայի գերազդեցության և հրահանգների տիրույթում: Սակայն կա թերևս մի նրբերանգ: Թուրքիան կողմ է ներկայանում ոչ այն, այսպես ասած, դասագրքային ըմբռնման շրջանակում, որ ձևավորվել է մեզանում արցախյան հակամարտության գործընթացի առումով: Թուրքիան խոսում է այդ առիթով, սակայն իրականում բոլորովին այլ հակամարտության մասին՝ Ադրբեջանի:

Անկարան անշուշտ բավական իրատես է ներկայումս Արցախի հարցում որևէ պատրանք չունենալու համար: Անկարան Ռուսաստանին ակնարկում է այլևս ադրբեջանական հակամարտության մասին, Ադրբեջանի համար պայքարի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում