Wednesday, 24 04 2024
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար

Գագիկ Ծառուկյանը երկրորդ և երրորդ նախագահներին հիշեցնում է իր մասին

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է մեծ հանրահավաք նախապատրաստելու մասին, որի թեման կրթության չափորոշիչներն ու, այսպես ասած, ազգային արժեքներն են: Թեման անշուշտ առիթ է, իսկ բուն հանրահավաքը Ծառուկյանն իհարկե դիտարկելու է որպես թե սեփական ուժերի, այսպես ասած, ստուգատես թե ցուցադրություն: Այդ պատճառով է թերևս նաև ընտրվել թեմա, որը մի կողմից, իհարկե, վերաբերում է շատ կարևոր ոլորտի, մյուս կողմից, սակայն, քաղաքականապես «չպարտավորեցնող» է: Թեև չի բացառվում, որ ըստ իրավիճակի՝ Ծառուկյանը կանցնի արդեն ավելի քաղաքական զարգացման, այն իմաստով, որ կարող է դնել կրթության նախարարի պաշտոնանկության հարց՝ եթե հանրահավաքը լինի իսկապես բազմամարդ, և նկատվի, որ այն կարող է, բացի ստատիկ հավաքույթից, դնել նաև խնդիրներ և փորձել լուծել դրանք:

Ակնկալիքն իհարկե կլինի թերևս ձնագնդիի էֆեկտը քաղաքական իմաստով: Դա իհարկե կլինի ԲՀԿ նախագահի առավելագույն ծրագիրը, իսկ նվազագույնը կամ, այսպես ասած, օպտիմալը լինելու է ավելի շուտ ոչ թե քաղաքական մեծամասնության, այլ ընդդիմադիր փոքրամասնությունների հետ մրցակցությունը կամ հարաբերությունների պարզաբանումը:

Երկրորդ նախագահ Քոչարյանի և երրորդ նախագահ Սարգսյանի նկատելի աշխուժության ֆոնին Գագիկ Ծառուկյանը հայտարարում է իր մասին՝ ցույց տալով, որ չի պատրաստվում զիջել նրանց իր «երկրորդի» տեղը: Գագիկ Ծառուկյանը երկար տարիներ «երկրորդ բևեռ» է եղել նրանց համակարգում և այժմ թերևս համարում է, որ երկրորդ և երրորդ նախագահները չունեն իրեն դարձյալ իրենցից հետ թողնելու իրավունք: Դա, իհարկե, Ծառուկյանի պլանների պարագայում: Բայց հնարավոր է, որ նա այլ քաղաքական պլանների մաս է, և ԲՀԿ ռեսուրսը հավաքում կամ հանրահավաքային ռեսուրսը չափում են հենց այլ պլանների համատեքստում՝ հասկանալու համար, թե արժե՞ք արդյոք գնալ այդ ռեսուրսը յուրացնելու:

Մի բան ակնառու է՝ Հայաստանում ընդդիմադիր դաշտն առաջնորդելու համար էական պայքար մղող նախկին կառավարող համակարգի տարբեր խմբեր դրանում արդյունավետ հեռանկար տեսնելու համար պետք է պատկերացնեն, թե ինչպես են լուծում ԲՀԿ հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում