Friday, 29 03 2024
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար

Միայն բանակը չի կարող պատերազմել. Աշխարհազորին այլընտրանք չկա. Արկադի Կարապետյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար, Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության նախագահ, գեներալ Արկադի Կարապետյանը։

Պարոն Կարապետյան, ՀՀ ՊՆ հանրային քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով նախատեսվում է աշխարհազորի ստեղծում։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս գաղափարին։ Ինչո՞վ է պայմանավորված աշխարհազոր ստեղծելու անհրաժեշտությունը։

– Մեր առաջին պատերազմը աշխարհազորով ենք հաղթել։ Հիտլերը որ Հիտլեր էր, հզոր էր, բանակ ուներ, բայց պատերազմի վերջին բոլորին՝ պառավ, երեխա, հանեց ու տարավ կռիվ։ Պատերազմում ոչ մի բանակ չի հաղթում։ Պատերազմում հաղթում է ժողովուրդը։ Աշխարհազորը ժողովրդի ծնունդն է։ Եթե ժողովուրդը պատրաստ չէ պատերազմի, ոչ մի բանակ չի կարող երկար դիմանալ։ Ինչ-որ պահից բանակի ռեսուրսը պակասում է, դուխը պակասում է, հոգնում է… հազար ու մի բան կա։ Ժողովուդն է հաղթանակ կերտողը։ Հիմա աշխարհազորը ժողովրդի ֆիզիկական արտահայտությունն է։ Առանց աշխարհազորի մի բան այն չէ։ Պատերազմը որ վերջացավ, ես և ոչ միայն ես զբաղվում էինք աշխարհազորի ստեղծմամբ։ Խորհուրդներ էինք տալիս ղեկավարներին, բայց հազար տեսակի հակափաստարկներ էին բերվում, որ աշխարհազորը մեզ պետք չի։ Ասեմ ավելին. 2010 թվականի հուլիսին մենք 400 հոգով ըստ դասակի  շարվել էինք Բաղրամյան 26-ի առաջ։ Նախագահը Սերժ Սարգսյանն էր։ Աշխարհազոր ստեղծելու վերաբերյալ փաստաթղթերի մի մեծ փաթեթ փոխանցեցինք Վիգեն Սարգսյանին, որ ուսումնասիրեն, ու ստեղծվի աշխարհազորը։ Մենք ցանկանում էինք պետությանը օգնել այդ հարցում, քանի որ աշխարհազոր ստեղծելը պետական, ազգային գործ է։ Վիգեն Սարգսյանը վերցրեց փաթեթը, ասաց, որ Սերժ Սարգսյանը մեկ ամսվա մեջ մեզ կընդունի հարցի հետ կապված, բայց մինչև այսօր ընդունում է։ Դուք հարցնում եք՝ ինչով է պայմանավորված անհրաժեշտությունը։ Ասեմ, որ հասարակական պահանջ կա, պահն է հասունացել։ Իրադարձությունները ստիպեցին հասարակությանը, ղեկավարությանը հասկանալ աշխարհազորի անհրաժեշտությունը։

Նկատի ունեք ապրիլյան պատերա՞զմը, հուլիսյան մարտե՞րը։

– Այո, ապրիլյանը, տավուշյան դեպքերը, մինչև այդ էլ 2014-ի դեպքերը։ Ես 2014 թվականի դիվերսիայից հետո էլ եմ խորհուրդ տվել աշխարհազոր ստեղծել՝ մի քանի չինովնիկ պոստեր ուղարկելու փոխարեն։ Իսկ հիմա հասարակությունն է պահանջ դնում, և նոր իշխանություններն էլ, ականջալուր լինելով այդ պահանջին, ցանկանում են օրենք ընդունել։

Մենք երկու օրից հասարակական կազմակերպություն ենք ստեղծում, որ նպաստենք այդ գործին, իսկ դրանից երկու ամիս առաջ էլ մենք օրենսդրական փաթեթ ենք ներկայացրել մեր Ազգային ժողովին՝ քննարկումներ սկսելու այդ հարցով։ Կարծես պահանջարկը կա։ Դա շատ կարևոր, արդիական հարց է, որը պետք է լուծել, իսկ մենք մեր փորձով ամեն ինչով կաջակցնեք, բայց աշխարհազոր ստեղծելը պետության գործն է, կամավորների, կազմակերպությունների գործը չէ։

Պարոն Կարապետյան, աշխարհում աշխարհազորի հաջողված մի քանի մոդելներ կան։ Հիմա եթե պետությունը հարցին պրոֆեսիոնալ մոտեցում է  ցուցաբերում,  գնում է աշխարհազորի ստեղծման, Ձեր կարծիքով՝ ի՞նչ մոդել պետք է ընտրվի, Հայաստանի դեպքում կա՞ն ինչ-որ առանձնահատկություններ։

– Այո, Իսրայելն աշխարհազոր ունի, Շվեյցարիան ունի, Նորվեգիան ունի։ Հիմա եթե գիտակցումը կա աշխարհազոր ունենալու, կարելի է  քննարկել մնացած մանրամասները։ Մենք էլ որպես կամավոր կարող ենք ամեն ինչով աջակցել, փորձի փոխանակում անել։ Բանակում ծառայածը պետք է շարունակի շարքի մեջ մնալ, միշտ պատրաստ լինել։ Ամբողջ ժողովուրդը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի։ Համաշխարհային պատերազմը սկսվել է, գնում է և կամաց-կամաց մոտենում է  նաև մեր սահմաններին։ Այդ պատերազմը մի օր լինելու է, և գալու է պահ, երբ ոչ մեկին չի հետաքրքրելու, թե Հայաստանն ինչ վիճակում է։ Եթե մենք այդ պահը դիմացանք, հաղթահարեցինք՝ կմնանք որպես պետություն, ավելի կհզորանանք։ Եթե  չդիմացանք՝ մորթվելու ենք։ Սա է։

Ակնհայտ է, որ աշխարհազորի ստեղծումը շատ լավ բան է, ողջունելի է, բայց ինչպե՞ս պետք է այն մատուցել, որպեսզի հատկապես մեր հակառակորդի դեպքում շահարկման առարկա չդառնա հարցը, թե ՀՀ զինված ուժերը ի զորու չեն կատարելու իրենց առաջ դրված խնդիրը, և Հայաստանը կամ Արցախը անցնում է աշխարհազորի ստեղծմանը։

– Մեր բանակն իր գործառույթն իրականացնում է։ Լավ է իրականացնում, բայց բանակի հնարավորությունները անսպառ չեն։ Բանակը որքան էլ կարողանա իր հարցերը լուծել, կարող է պահ գալ, որ խնդիրներ լինեն։ Ես մնում եմ իմ տեսակետին, որ ժողովուրդն է հաղթանակ տանում։ Միայն բանակը չի կարող պատերազմել։ Պրոֆեսիոնալ բանակ ունենալը շատ լավ բան է, և մենք պետք է ձգտենք դրան։ Բայց պրոֆեսիոնալ բանակը չի դիմանա այն պատերազմին, որը մեզ սպասվում է։ Որևէ երկրի բանակ չի դիմանա, եթե ամբողջ երկրի ժողովուրդը չմոբիլիզացվի։ Առավել ևս՝ Հայաստանի դեպքում։ Մինչև այսօր մեր բանակի ստրուկտուրան, փիլիսոփայությունը մեր ազգի մենթալիտետին չի համապատասխանում, որևէ բանի չի համապատասխանում։ Կարող են այս հարցով ինձ հետ վիճել, ես բոլորին էլ կարող եմ դա բացատրել։ Գործողը ռուսական մոդել է, աշխարհի  այլ բանակներից վերցված բաներ կան։ Չեմ ասում՝ վատն է, բայց այն չէ, ինչ մեզ պետք է։ Իսկ մեզ պետք է մերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում