Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Ну вот и приехали». Երբ խայտառակությունը նաև բացառիկ է…

Հայկական ֆուտբոլը ստացավ հերթական ապտակը։ Եվրագավաթների խաղարկության որակավորման փուլում մեր թիմերի ցույց տված արդյունքը, խայտառակ լինելուց զատ, նաև բացառիկ կարելի է համարել։ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում երեկ Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» հյուրընկալվելիս 4։1 հաշվով զիջեց ղազախական «Կայրաթին»։ Այնուհետև Հայաստանի բրոնզե մեդալակիր «Ալաշկերտը» Երևանում 0։1 հաշվով պարտվեց մակեդոնական «Ռենովային»։ Գյումրիի «Շիրակն» էլ Բուխարեստում 3։0 հաշվով մրցավեճը տանուլ տվեց «Ստյաուային»։ Ավելի վաղ Չեմպիոնների լիգայի խաղարկության որակավորման փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ 0։1 հաշվով զիջել էր կիպրական «Օմոնիային»։

Այսպիսով հայկական 4 ակումբները, եվրոպական մրցասպարեզում կրելով 4 պարտություն, ընդհանուր առմամբ խփեցին ընդամենը մեկ գնդակ։ Սա լավագույնս է արտացոլում հայկական ֆուտբոլում և մասնավորապես Հայաստանի առաջնությունում տիրող պատկերը։ Բայց սա թերևս ամենամտահոգիչը չէ։ Բացառությամբ Գյումրիի՝ մյուս 3 թիմերի մեկնարկային կազմերում ընդհանուր առմամբ խաղադաշտ դուրս եկան ընդամենը 2 հայ ֆուտբոլիստներ՝ ի դեմս «Ալաշկերտի» պաշտպան Տարոն Ոսկանյանի և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի։

«Արարատ-Արմենիան» միակ թիմն էր Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում, որի կազմում խաղադաշտ դուրս եկան բացառապես լեգեոներներ։ «Արարատ-Արմենիայի» ռեկորդը կրկնեց նաև «Նոան» արդեն Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում։ Թե ինչ ֆուտբոլ խաղացին երեկ «Նոայի» և «Ալաշկերտի» դրսից բերված տղերքը, կարծում ենք՝ մեկնաբանության կարիք չունի։ Պարզապես ամոթ էր։ Արդյոք հայ ֆուտբոլիստները ավելի վա՞տ կխաղային։ Հարցի պատասխանը թողնում ենք ընթերցողի հայեցողությանը։

Ցավոք, ոմանք շարունակում են մնալ այն համոզմունքին, որ ոչ հայկական ազգանվամբ ֆուտբոլիստներն ավելի լավ են խաղում և կարող են նպաստել հաջողությանը։ Բերելուց գոնե նորմալ ֆուտբոլիստներ բերեք, որպեսզի ո՛չ դուք խայտառակ լինեք, ո՛չ մենք՝ երկրպագուներս։ Օրինակ՝ «Կայրաթի» կազմում խաղում էր 36-ամյա Վագներ Լավը, ով թեև «դախացած», բայց այնուամենայնիվ ֆուտբոլիստ է։ «Դախացած» ֆուտբոլիստ, որն այնուամենայնիվ դաս տվեց «Նոայի» խաղացողներին։

Թե ուր է տանելու հայկական ակումբների և մասնավորապես ֆուտբոլային գերատեսչության ընտրած ճանապարհը՝ արդեն պարզ է։ Պարզ է, քանզի արդեն տեղ ենք ասել, ասել է թե՝ «Ну вот и приехали»: Ավելի վատ ուղղակի չի կարող լինել։

Անդրադառնանք նաև Գյումրիի «Շիրակին»։ Ի տարբերություն «Նոայի», «Ալաշկերտի» և «Արարատ-Արմենիայի»՝ վերջին տարիների ամենահայկական թիմի մեկնարկային կազմում ասպարեզ դուրս եկան միանգամից 7 տեղացի ֆուտբոլիստներ։ Ի դեմս «Շիրակի»՝ երեկ տեսանք բոլորովին այլ որակի ֆուտբոլ։ Հաշվի առնենք նաև, որ «Ստյաուան» կարգով միանգամայն գերազանցում է թե՛ «Կայրաթին» և թե՛ «Ռենովային»։ «Շիրակի» ֆուտբոլիստները առանձնակի նվիրումով պայքարեցին մինչև վերջ՝ գիտակցելով, որ ներկայացնում են Հայաստան պետությունը։ Եթե չլիներ հանդիպման գլխավոր մրցավարի, այսպես ասած, օդից նշանակված 11 մետրանոցը, ամենայն հավանականությամբ Բուխարեստում այլ արդյունք կգրանցվեր։ Ամեն դեպքում, ունենք այն, ինչ ունենք։

Լեգեոներներ հրավիրելը և նրանց նախապատվություն տալը ակումբների իրավունքն է, բայց… Այդ նույն ակումբներին, սակայն, կամա թե ակամա երկրպագում են ֆուտբոլասերները, երկրպագում է ցանկացած հայ։ Այդ թիմերի մասնակցությամբ հանդիպումները դիտում են հազարավոր պատանի ֆուտբոլիստներ, որոնք երազում են խաղալ եվրոպական մրցասպարեզում։ Եվ ինչ ապրումներ ունեցան ֆուտբոլով զբաղվող երեխաները՝ դիտելով նույն «Կայրաթ»-«Նոա» կամ «Ալաշկերտ»-«Ռենովա» հանդիպումները։ Պատասխանը, կարծում ենք, պարզ է։ Բանը հասել է նրան, որ առաջիկայում ստիպված ենք լինելու մեր երեխաներին թույլ չտալ դիտել վերոնշյալ թիմերի մասնակցությամբ հանդիպումները։ Հանդիպումներ, որոնք վտանգավոր են առողջության համար։

Պարտվելն ամենևին էլ ամոթ չէ, անպարտելիներ չկան։ Բայց, ինչպես ասում են, պարտություն էլ կա, պարտություն էլ։ Միանգամայն նախընտրելի կլիներ, որ «Նոան» կամ «Ալաշկերտը» պարտվեին հայ ֆուտբոլիստներով։ Գոնե մեր տղաները ֆուտբոլ կխաղային, կմասնակցեին միջազգային հանդիպման, փորձ ձեռք կբերեին… Հայաստանում հայ ֆուտբոլիստները ըստ էության զրկված են ֆուտբոլ խաղալու հնարավորությունից։ Ու փոխանակ մեր փառապանծ ֆուտբոլային գերատեսչությունը ճանապարհ բացի մերոնց համար, ազգային հավաքականը համալրում է անգուլոներով և ուդոներով։ Եթե կատարվածին հասարակությունը համարժեք արձագանք չտա, ապա մի քանի տարի անց չենք ունենա ազգային ասված հավաքականը, որը մեր երկրի գլխավոր ներկայացուցիչն է մեծ ֆուտբոլում։

Լուսանկարը՝ «Նոայի» ֆեյսբուքյան էջից

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում