Wednesday, 24 04 2024
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է

Ալիևը զայրանալու բան ունի` Հայաստանը հիմա թելադրում է իր օրակարգը․ Մոսկվան ևս դա հասկանում է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը:

– Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարարի հանդիպմանը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ հույս ունեն, որ հուլիսին Տավուշի ուղղությամբ տեղի ունեցածը չի կրկնվի: Օրերս էլ նշել էր, որ ղարաբաղյան բանակցությունները պետք է արագացնել: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է տեղի ունենում, այստեղ մենք մտահոգվելու առիթ ունե՞նք, թե՞ ոչ:

– Ընդհանուր առմամբ պետք է հասկանանք, որ Ադրբեջանը նշանակել է ԱԳ նոր նախարար, որը թևերը քշտել և Թուրքիա այցելությունից սկսած փորձում է, այսպես ասած, շտկել այն, ինչը հիմք էր դարձել Մամեդյարովին պաշտոնանկ անելու համար: Այսինքն՝ նա փորձում է դիրքավորվել: Այս փուլում Ադրբեջանն, ուղղակի նոր նախարարի հանգամանքից ելնելով, փորձում է և թարմացնել իր ավանդական պահանջները, որ շուտ լուծեք խնդիրը, առարկայական բանակցություններ սկսեք, և նաև, ըստ էության, վերացնել այն, ինչը հանգեցրել էր դժգոհության Ալիևի մոտ և Մամեդյարովի պաշտոնանկության: Այսինքն՝ ես առաջին հերթին տեսնում եմ սա ուղղակի որպես Ադրբեջանի նորանշանակ ԱԳ նախարարի բուռն դիրքավորման արշավի լույսի ներքո: Տեսեք, իրենց տեսանկյունից երկու առանցքային երկիր՝ Թուրքիան, որի հետ 100 տոկոս դիրքորոշումների նույնություն ունեն, և Ռուսաստանը: Բնականաբար, դիրքորոշումների նման նույնություն չի լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների հետ, այդ թվում՝ Ռուսաստանի, մանավանդ որ Ռուսաստանը ոչ միայն միջնորդ երկիր է և փորձելու է հավասար հեռավորություն պահպանել հակամարտության կողմերի միջև, որպես միջնորդ, մյուս կողմից Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է: Այս առումով, իհարկե, իրենք փորձելու են առաջինը սկսել աշխատել ռուսական կողմի հետ, հաճոյախոսություններ, փոխադարձ շնորհավորանքներ և այլն: Ինչ վերաբերում է Ռուսաստանի ԱԳ նախարարի կողմից արտահայտած լավատեսությանը, թերևս դիվանագիտները չեն կարող հոռետեսություն հայտնել, որովհետև դիվանագետների հենց առաքելությունն է և՛ սպասումների մթնոլորտ ձևավորել, և՛ պոզիտիվ հաղորդել՝ անկախ նրանից, թե իրենք ներքուստ հավատում են դրան, թե ոչ: Բոլոր դեպքերում, բանակցություններն ինտենսիվացնելու, հուլիսյան մարտերը չկրկնելու վերաբերյալ լավատեսությունը, ընդամենը լավատեսություն է: Իսկ պրակտիկայում իրավիճակը շատ ավելի տարբեր է, որովհետև իրավիճակը չի կրկնվում, եթե նման դեպքերում լուծվում է միջադեպերի հետաքննության հարցը: Իսկ դա լուծված չէ, երբ կոնկրետ միջադեպից հետո պարզ է դառնում, թե ով է եղել դրա սկսողը, որին հաջորդում են կոնկրետ գործողություններ, պատժում են բանակցությունների միջավայրը վատթարացնող կողմին և այլն: Այդ ամբողջը չկա, մենք կանգնած ենք նույն իրավիճակում, ինչ վիճակում կանգնած էինք Ապրիլյան պատերազմից հետո, որովհետև այն ժամանակ էլ դա չարվեց, հիմա էլ չարվեց: Կողմերը միմյանց մեղադրեցին և անցան առաջ: Այս կտրվածքով, եթե մենք որևէ նշան ունենայինք, որ փոփոխության է ենթարկվել, ասենք, Ադրբեջանի ռազմատենչ, հայատյաց քաղաքականությունը, սպառազինությունների մրցավազքը, սպառազինումը, Ադրբեջանի նախագահի հռետորաբանության մեջ ավելի շատ գերակշռի խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու մոտեցումը, այդ դեպքում, իհարկե, կարող ենք ասել, որ նաև այդ լավատեսությունն ամրապնդված է կոնկրետ ամրագրված փաստերով, իրողություններով: Բայց այդ ամենը հիմա չկա:

– Նորանշանակ նախարարը նշել է, որ Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացը չպետք է լինի իմիտացիա՝ ըստ էության ակնարկելով, որ մինչև հիմա այն իմիտացիա է եղել: Նա նշել է, որ բանակցային գործընթացը պետք է ներառի հստակ հարցեր, լինի առարկայական, այլ ոչ թե իմիտացիա: Սա ինչպե՞ս եք գնահատում:

– ԱԳ նախարարի նորանշանակ լինելու հանգամանքը Ալիևը փորձում է օգտագործել բացառելու համար այն, ինչից իրենք դժգոհ էին: Իսկ իրենք, օրինակ, դժգոհ էին, որ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները մեծ ծավալով կրկնում էին հայկական կողմի դիրքորոշումները, որ վստահության մթնոլորտ պետք է ձևավորվի և այլն: Ալիևին ակնհայտորեն դուր չի գալիս, որ առարկայական բանակցությունները պետք է հաջորդեն այդ վստահության միջոցների ամրապնդմանը, հասարակություններին խաղաղության պատրաստելուն և այլն: Այսինքն՝ ինքը դժգոհ էր, որ Մամեդյարովը, իր կարծիքով, թույլ էր տվել, որ հայկական կողմի դիրքորոշումները արտացոլվեն Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններում և ամբողջ գործընթացում: Որովհետև ակնհայտորեն մեծ մասամբ հենց դա էին քննարկում: Ինքը դժգոհ էր մնում, թե ինչու առարկայական բանակցությունների վերսկսումը առաջին քայլը չէ, այլ վերջին քայլն է. սկզբից նորմալ բանակցային միջավայր, հետո նոր վստահության կողմերի միջև, հրադադարի պահպանում և այլն, որից հետո միայն առարկայական բանակցություններ: Հիմա Ալիևը փորձում է այս «սխալը» ուղղել, որովհետև հանուն արդարության, ինքն այժմ զայրանալու բան ունի, որովհետև Հայաստանի նոր ղեկավարության պայմաններում իսկապես Հայաստանը թելադրում է իր օրակարգը, որն արտացոլվում է: Նախկինում, այո՛, Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանություններն անվերապահ համաձայնել էին մտնել առարկայական բանակցությունների մեջ, և Ալիևը Մամեդյարովից ազատվեց, որովհետև գտնում էր, որ նա այս ամբողջի մեղավորներից մեկն է, որ թույլ է տվել, որ դա տեղի ունենա: Հիմա իրենք փորձում են օրակարգից դուրս հանել ՀՀ նոր իշխանությունների օրակարգը՝ բանակցությունների միջավայրի, հրադադարի պահպանման, հասարակություններին խաղաղության նախապատրաստելու, կողմերի միջև վստահության ամրապնդման հարցերում: Ալիևը փորձում է այդ ամբողջը դուրս հանել, որպեսզի տակը մնան միայն առարկայական բանակցությունները և օր առաջ դրանք սկսվեն, ինչպես դրանք սկսվել են Սերժ Սարգսյանի օրոք, ասենք, 2014-ից հետո: Հիմա իրենք փորձում են այս խնդիրը լուծել:

Շատերը նշում են, որ Մոսկվան իր քայլերով Ադրբեջանին զգուշացնում է, որ նրա թուրքական ընտրությունը կարող է վատ վախճան ունենալ՝ հաշվի առնելով վերջերս Թուրքիայի՝ Ադրբեջանի միակ ռազմական գործընկեր լինելու մասին հայտարարությունները: Կարո՞ղ ենք արձանագրել, որ Մոսկվան Ալիևին փրկօղակ է նետում:

– Ղարաբաղի հարցը Ադրբեջանին դեպի իր կողմը հրավիրելու և գայթակղելու, Թուրքիայից կտրելու գործոններից մեկն է: Այո՛, Ռուսաստանը փորձելու է դա օգտագործել: Այդ ռևերանսներն, անշուշտ, դրա արտահայտությունն են: Մոսկվան հրաշալի հասկանում է, թե ինչից է դժգոհ Ալիևը, ինչ է ուզում: Ես չգիտեմ, թե որքանով Մոսկվան պատրաստ կլինի տալ այն, ինչ Ալիևն է պահանջում, որովհետև դա միայն Մոսկվայից կախված չէ: Ենթադրենք՝ Մոսկվան որոշում է հանուն Ադրբեջանին դեպի իրեն քաշելու, բավարարի նրա ցանկությունը, որ սկսվեն առարկայական բանակցություններ, բայց արդյո՞ք միայն Մոսկվայի որոշումը բավարար է դա անելու համար: Իհարկե ոչ, որովհետև այնտեղ կան նաև Ֆրանսիա և ԱՄՆ: Այնպես չէ, որ Ռուսաստանն ազատ է ղարաբաղյան հիմնախնդրով Ադրբեջանին խոստանալ կամ տալ այն՝ թեկուզ տակտիկական նշանակության բանակցային օրակարգի հետ կապված, ինչը պահանջում է Ադրբեջանը, որպեսզի ինքը թուրքական կախվածությունը փոխարինի ռուսականով: Հետևաբար՝ այս պահի դրությամբ այնպես չի, որ ՌԴ-ն կարող է Ադրբեջանին տալ այն, ինչ նա ցանկանում է: Ռուսաստանը կարող է խոստանալ, որ ինքը, օրինակ, կհամոզի, որ հանդիպումները հաճախակիանան, բայց Ռուսաստանը կարո՞ղ է արդյոք խոստանալ դեմ գնալ իր ռազմավարական դաշնակցի շահերին, դուրս մղել նրա օրակարգը, ինչը Ալիևի սրտով չէ: Արդյո՞ք Ռուսաստանը միայնակ ի վիճակի է որոշելու, որ, ենթադրենք, մեկ ամիս հետո սկսվում են առարկայական բանակցություններ: Ես չեմ կարծում, որ դա Ռուսաստանի դաշտում է, եթե նույնիսկ Մոսկվան փորձի ուղղակի կամ անուղղակի ակնարկներով հասկացնել, որ ինքը պատրաստ է թուրքական կախվածությունը ռուսականով փոխարինելու դիմաց դա տալ: Միևնույն է, այդ ապրանքը իր մոտ չէ, որ նա դա վաճառի Ադրբեջանին: Նախկինում, երբ Ռուսաստանին թույլատրված էր ունենալ զուգահեռ բանակցային գիծ, ՌԴ-ն կարող էր դա անել, բայց այժմ չի կարող անել, որովհետև այժմ Մինսկի խմբի համանախագահների գործողությունները սինխրոն են ու դեռ հարց է՝ Ռուսաստանը ինքն էլ կցանկանա՞ արդյոք դա անել, որովհետև նույն Ադրբեջանը քանիցս Մոսկվային խոստանալով գնալ դեպի նրա ուղեծիր, գցել է: Հիշեք ՀԱՊԿ-ին անդամակցելու պատմությունը, երբ նշաններ էին ցույց տրվում, որ Ադրբեջանը կարող է դիտարկել ԵԱՏՄ-ին անդամակցության հարցը, ակնարկներ էին արվում, թե Ադրբեջանը կարող է դիտարկել ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը: Կյանքը ցույց տվեց, որ դրանք ընդամենը կեղծ խոստումներ էին, Ադրբեջանն էլ ի վիճակի չէ այդ խոստումները կատարելու: Բնականաբար, Ռուսաստանն ինքն էլ է տեսնում, թե որքան բնական են թուրք-ադրբեջանական հարաբերությունները, և չեմ կարծում, որ այնքան միամիտ է, որ այդ խայծը կուլ տա ինչ-ինչ խոստումների դիմաց՝ բավարարելով Ադրբեջանի շահերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում