Tuesday, 09 06 2026
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ
20:10
Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ
2026 թվականի ամռանը կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճաններ
19:50
Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը
Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ․ սովորելու և աշխատելու հնարավորություն Բեռլինում
Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
Ուզում էին Գյումրի 2 անել, բայց ստացան Գյումրի 1. Ալեքսանյան

Որպեսզի բացահայտվի Մարտի 1-ը, հարկավոր է բացահայտել Մարտի 1-ը չբացահայտելու հանցագործությունը. Ն.Փաշինյան

Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, ով այսօր հյուրընկալվել էր Մամուլի ազգային ակումբում, անդրադարձավ նաև Մարտի 1-ի գործի բացահայտման թեմային:

«Առաջին լրատվականը» Ն.Փաշինյանին հարց ուղղեց, Ս.Սարգսյանի` դատաիրավական բարեփոխումների շուրջ հրավիրած խորհրդակցության, Կոնգրեսի ևս մեկ պահանջի կատարման առիթով: Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը արդեն մի քանի անգամ մամուլի ասուլիս է հրավիրել և ակնհայտ է, որ իշխանությունները դարձյալ զբաղված են բացահայտման իմիտացիայով և որևէ բացահայտում իրականացնելու նպատակ չունեն։

Ն.Փաշինյանին հարցրինք, թե Հայ ազգային կոնգրեսը քննարկու՞մ է Վահագն Հարությունյանի գործունեության հարցը, թե ինչպես պետք է արձագանքել նրա այդ մարտավարությանը:

«Երբ Հայ ազգային կոնգրեսը հասավ այն բանին, որ իշխանությունը պաշտոնապես արձանագրեց, որ Մարտի 1-ի էջը փակված չէ, դա չի նշանակում, որ Հայ ազգային կոնգրեսը ակնկալում էր, թե Վահագն Հարությունյանի քննչական խումբը բացահայտելու է Մարտի 1-ը: Այսօր խնդիրը դրված է, որ պաշտոնական մակարդակով արձանագրվեց, որ մենք այդտեղ ունենք բացահայտելու բազմաթիվ կետեր։ Սա արձանագրվեց: Ինչ վերաբերում է Վահագն Հարությունյանին և նրա քննչական խմբին, ապա որպեսզի բացահայտվի Մարտի 1-ը, նախ հարկավոր է բացահայտել Մարտի 1-ը չբացահայտելու հանցագործությունը: Այսինք, երբ տեղի է ունենում մի հանցագործություն, և դրանից հետո տեղի է ունենում հաջորդ հանցագործությունը, որի նպատակը առաջին հանցագործությունը կոծկելն է՝ պետք է նախ այդ կոծկման պրոցեսը բացահայտել, որից հետո հնարավոր կլինի բացահայտել Մարտի 1-ը: Մենք հույս ունենք և կարծում ենք, որ այնուամենայնիվ այսօր արդեն Մարտի 1-ի առկա քրեական գործում կան բազմաթիվ հիմքեր, որոնք իրական շանս են տալիս բացահայտելու ամբողջ տեղի ունեցածը: Իհարկե այսօրվա քննչական խումբը պետք է կրի պատասխանատվություն ոչ միայն Մարտի 1-ը չբացահայտելու համար, սակայն կոծկման պրոցեսի մաս էր նաև քաղբանտարկյալների առկայությունը: Բոլոր քաղբանտարկյալներին նույն Վահագն Հարությունյանն է մեղադրանք առաջադրել ու նրա քննչական խումբը, հետո դա դատախազությունն է հաստատել, դատարաններն են հաստատել: Այսինքն, այս ամբողջ պրոցեսը պետք է գնա մինչև վերջ: Բուն հանցագործությունը բացահայտելու համար պետք է նախ բացահայտել հանցագործությունը կոծկողներին և պարտակողներին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում