ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմում մասնակցել է «Տավրիդա» ավտոմայրուղու երթևեկության բացմանը: Aurus ավտոմեքենայի ղեկին պետության ղեկավարն անցել է թերակղզու նոր մայրուղով, հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը:
Պուտինը նստելով մեքենան կապել է ամրագոտին և ասել. «Պետք է կապել ամրագոտին, հակառակ դեպքում ստիպված կլինենք տուգանք վճարել»:
Այս պահին «Տավրիդան» միայն մասամբ է կառուցված: Շինարարության ավարտը նախատեսված է 2023 թվականին: Մայրուղին Կերչը կկապի Սևաստոպոլին ու Սիմֆերոպոլին, դրա երկարությունը կլինի ավելի քան 250 կիլոմետր:
Ավելի վաղ ՌԴ տրանսպորտի նախարար Սերգեյ Կարպովը հայտարարել էր, որ այս ճանապարհով երթևեկությունն անվճար կլինի: